Նախագահը ստորագրել է հրաժարական տալու միջոցով կարգապահական հնարավոր տույժից խուսափած դատավորին կրկին դատավոր նշանակելու հրամանագիրը

Լուրեր

20.05.2024 | 11:12
Վահագն Խաչատրյանը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի մահվան կապակցությամբ
20.05.2024 | 11:07
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին բնակարանային աջակցությանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
20.05.2024 | 11:03
Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Իրանի կառավարությանն ու ժողովրդին
20.05.2024 | 10:58
Նոր Հաճնում ջրագողություն է տեղի ունենում, պատկան մարմինների ուշադրությունն եմ հրավիրում․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2024 | 10:52
Բացահայտվել է Ոստան գյուղում տեղի ունեցած սպանության դեպքը. մեկ անձ կալանավորվել է
20.05.2024 | 10:40
Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը
20.05.2024 | 10:27
Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնելու է Դոհա՝ մասնակցելու Համաշխարհային անվտանգության ֆորումին
20.05.2024 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 20-ի դրությամբ
20.05.2024 | 09:59
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Լարսը բաց է
20.05.2024 | 09:46
Առջևում նոր նախագծեր են. երևանյան պատվիրակության պաշտոնական այցը Փարիզ ամփոփվել է
20.05.2024 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը. ՈՒՂԻՂ
20.05.2024 | 09:15
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ալի Խամենեիին
20.05.2024 | 09:08
Իրանի նախագահն ու արտգործնախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով. Mehr
19.05.2024 | 23:02
Գերմանիան և Ֆրանսիան «անհանգստացած են» Վրաստանում ստեղծված իրավիճակով
19.05.2024 | 22:41
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի երկու անդամներ կապ են հաստատել փրկարարների հետ
Բոլորը

Նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ ստորագրել է Սամվել Թադևոսյանին Սնանկության դատարանի դատավոր նշանակելու հրամանագիրը։ Այս մասին տեղեկանում ենք նախագահականի կայքից։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը փետրվարի 14-ին նախագահին առաջարկել էր Սամվել Թադևոսյանին նշանակել Սնանկության դատարանի դատավոր։ Այս դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով Բարձրագույն դատական խորհուրդն արդեն նիստ է նշանակած եղել, երբ վերջինս, հրաժարականի դիմում է ներկայացրել։

Թադևոսյանի վերաբերյալ կարգապահական գործով անցնում էր ևս երեք այլ դատավոր՝ Տիգրան Պետրոսյանը, Արտակ Բարսեղյանը և Աստղիկ Խառատյանը։ Այս դատավորների վերաբերյալ գործը քննելով՝ ԲԴԽ-ն որոշել է նրանց լիազորությունները դադարեցնել։ Ինչ վերաբերում է Սամվել Թադևոսյանին, վերջինիս վերաբերյալ վարույթը կարճվել է այն հիմքով, որ նա այլևս դատավոր չի եղել։

Այս իրադարձությունները տեղի են ունեցել 2023 թվականի հուլիսին, որից կես տարի անց, փաստորեն, կարգապահական հնարավոր տույժից հրաժարականի միջոցով խուսափած դատավոր Թադևոսյանը կրկին վերադառնում է դատական համակարգ։

Նշենք, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել էր, քանի որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Շոլց ԱԳ» ընկերությունն ընդդեմ Հայաստանի» գործով արձանագրել էր, որ Հայաստանի Հանրապետությունը խախտել է դիմումատու ընկներության՝ դատարանի մատչելիության իրավունքը։ Մասնավորապես, ըստ ՄԻԵԴ-ի քաղաքացիական դատարանի քննությանը ենթակա գործը այս դատարանի և ոչ մի ատյանի դատավոր վարույթ չի ընդունել։

Սամվել Թադևոսյանին դատավորի թեկնածու ընտրելու հանգամանքին անդրադառնալով՝ ԲԴԽ-ն Factor.am-ին պարզաբանել է, թե տվյալ իրավիճակում առկա չէ օրենսդրական արգելք։

«Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել վերջին 10 տարվա ընթացքում պաշտոնավարած նախկին դատավորները, որոնք ունեն դատավորի առնվազն հինգ տարվա փորձառություն: Ի թիվս այլ պահանջների՝ նախկին դատավորների դեպքում անհրաժեշտ է, որ նրանց լիազորությունները դադարեցված չլինեն կարգապահական խախտում թույլ տալու կամ լիազորությունները դադարած չլինեն նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցվելու հիմքով: Պարոն Թադևոսյանի լիազորությունները չեն դադարեցվել վերոնշյալ հիմքերից որևէ մեկով։ Այսպիսով, Սամվել Թադևոսյանը համապատասխան պահանջները բավարարելով, դիմել է որպես նախկին դատավոր առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու համար և Բարձրագույն դատական խորհրդի կողմից 7 կողմ 3 դեմ ձայներով ընգրկվել է»,- հայտնում են ԲԴԽ-ից։

Այսպիսով՝ ստացվում է՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցված լինելու դեպքում նրանք կարող են հրաժարականի դիմում ներկայացնել և այս եղանակով խուսափել կարգապահական հնարավոր տույժից, ապա, արդեն որպես պաշտոնավարման ընթացքում տույժ չունեցած դատավոր անցնել դատավոր նշանակվելու համար սահմանված փուլերն ու վերադառնալ դատական համակարգ։ Այս գործընթացքը ո՛չ Բարձրագույն դատական խորհուրդը, և ո՛չ էլ պետության գլուխ հանդիսացող Հանրապետության նախագահը խնդրահարույց չեն համարում։

Արաքս Մամուլյան