Վրաստանի իշխանությունները բացառում են Միխեիլ Սաակաշվիլիի վաղաժամկետ ազատ արձակումը

Լուրեր

12.08.2026 | 10:13
Մեր աշակերտները արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում թիմային պայքարում 5-րդ տեղն է զբաղեցրել. ԿԳՄՍ նախարար
12.08.2026 | 10:00
ԱԺ-ն մշտական հանձնաժողովների նախագահներ է ընտրում․ ՈՒՂԻՂ
12.08.2026 | 09:52
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին
12.08.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.08.2026 | 09:30
Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է. ԼՈՒՍԱՆԿԱՐ
12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
Բոլորը

Վրաստանի իշխանությունները բացառում են Միխեիլ Սաակաշվիլիի վաղաժամկետ ազատ արձակումը։ Պետության նախկին ղեկավարը պետք է ամբողջությամբ կրի իր պատիժը, կարծում են իշխող կուսակցությունում, գրում է Վեստնիկ Կավկազան։

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարող է բանտից դուրս գալ միայն ամբողջ պատիժը կրելուց հետո, հայտարարել է իշխող կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

«Սաակաշվիլին մարդ է, որը ծանր հանցագործություն է կատարել իր երկրի և ժողովրդի դեմ: Պատկերացրեք, թե քանի բանտարկյալներ են իրենց պատիժը կրում: Ես վստահ եմ, որ շատ ուրիշներ շատ ավելի քիչ հանցագործություններ են կատարել: Սաակաշվիլին հաստատ ազատ կարձակվի, բայց միայն իր կատարած հանցագործությունների համար պատիժը կրելուց հետո»,-ասել է Կալաձեն։

Միաժամանակ, նա երկրի նախագահին զգուշացրել է՝ խուսափել 2021 թվականի հոկտեմբերից անազատության մեջ գտնվող երկրի նախկին ղեկավարին հնարավոր ներում շնորհելուց։

«Ես չգիտեմ, թե ինչ որոշում կկայացնի Սալոմե Զուրաբիշվիլին, սակայն կարծում եմ՝ նա հիանալի հասկանում է, թե որքան ծանր կարող է լինել Սաակաշվիլիի ներումը անձամբ իր համար»,- ասել է Կալաձեն։