ՌԴ-ն հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Ուկրաինային. Դնեպրում և Օդեսայում մարդկային կորուստներ ու վիրավորներ կան

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Փետրվարի 23-ի գիշերը ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի վրա՝ 31 «Շահեդ» տիպի գրոհային անօդաչու թռչող սարքերով, կառավարվող С-300 երեք հրթիռներով, «X-22» երկու թևավոր հրթիռներով և «X-31 П» հակատեղորոշիչ հրթիռով։ Current Time-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի ՌՕՈՒ հրամանատարությունը։

Ըստ ուկրաինացի զինվորականների՝ հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերն արձակվել են Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Պրիմորսկ-Ախտարսկից, բռնակցված Ղրիմից, Դոնեցկի մարզից և Սև ծովից։ ՀՕՊ ուժերն Օդեսայի, Նիկոլաևի, Պոլտավայի, Դնեպրոպետրովսկի և Խարկովի մարզերում 23 անօդաչու թռչող սարք են խոցել։

Օդեսայում անօդաչուներից մեկն ընկել է քաղաքի ափամերձ գոտում գտնվող ձեռնարկության վրա, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Երեք մարդ է մահացել, ասել է շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։

Դնեպրում հրթիռն ընկել է բազմահարկ բնակելի շենքի վրա։ Ութ մարդ վիրավորվել է, նրանցից երկուսը շարունակում են մնալ հիվանդանոցում, մնացածը բուժվելու են ամբուլատոր հիմունքներով, հայտնել է Դնեպրոպետրովսկի շրջանային վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։ Նրա խոսքով՝ վնասվել է նաև մեկ ձեռնարկություն։