Վերջին շրջանում Հնդկաստանի հետ հարաբերություններն ակտիվ զարգանում են, ինչը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. Նարեկ Մկրտչյան

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հովանու ներքո գործող «Observer Research Foundation»-ի (ORF) հրավերով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Դելիում մասնակցում է «Ռաիսինա երկխոսություն» (Raisina Dialogue) միջազգային համաժողովին, որին ներկա են տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ՝ վարչապետներ, նախարարներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և այլք․ տեղեկացնում են գերատեսչությունից։

Միջոցառումը մեկ հարկի տակ է միավորում գլոբալ և տարածաշրջանային պետական և ոչ պետական դերակատարներին՝ հնարավորություն տալով ծավալել բազմակողմանի երկխոսություն և համագործակցություն։

Համաժողովը մեկնարկել է «Հայ-հնդկական երկխոսություն» միջոցառմամբ, որի շրջանակում բացման ելույթով հանդես է եկել նաև նախարար Նարեկ Մկրտչյանը։ Ընդգծելով Հնդկաստանի հետ գործընկերային արդյունավետ հարաբերությունների կարևորությունը՝ նախարարը խոսել է երկու երկրների միջև գործընկերության խթանման ուղղությամբ երկուստեք իրականացվող քայլերի մասին: Շեշտվել է, որ վերջին շրջանում Հնդկաստանի հետ հարաբերություններն ակտիվ զարգանում են, ինչը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։

«Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցությունը նոր թափ է ստացել մի շարք ոլորտներում, այդ թվում՝ առևտրի և տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, կրթության ու մշակույթի։ Երկու ժողովուրդների միջև հնուց ի վեր առկա փոխադարձ հարգանքը և փոխվստահությունը նպաստում են միջմարդկային փոխանակումների ինտենսիվացմանը տարբեր բնագավառներում»,- նշել է նախարարը։

Անդրադառնալով աշխատանքային միգրացիայի ոլորտում իրականացվող բարեփոխումներին և առկա խնդիրների ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ Նարեկ Մկրտչյանը նշել է,որ իր ղեկավարվող նախարարության կողմից անհրաժեշտ մոտեցումներ են մշակվում՝ ապահովելու ոլորտի համապատասխան կանոնակարգումը: Նախարարը նաև խոսել է նախարարության կողմից 2022 թվականին ստորագրված Skill India-ի հետ փոխըմբռնման հուշագրից, որը վերապատրաստման և հմտությունների զարգացման հնարավորություն է նախատեսում:

Նախարարն իր խոսքում կարևորել է նաև արհեստական ինտելեկտի ոլորտում համագործակցության ներուժը և առաջարկել դիտարկել գլոբալ AI նորարարական հարթակի ստեղծման գաղափարը՝ լուծումների և հետազոտությունների փոխանակումը հեշտացնելու, միջազգային համագործակցության միջոցով սոցիալական օգուտները խթանելու նպատակով։ Ազգերի միջև խաղաղության, համագործակցության ու փոխադարձ հարգանքի դրսևորման կարևորության համատեքստում խոսվել է նաև «Խաղաղության խաչմերուկի» հայեցակարգի մասին և նշվել, որ անվտանգությունը, տնտեսական կայունությունը և երկրների զարգացումը պետք է դիտարկվեն որպես հավաքական գլոբալ պատասխանատվություն։

Համաժողովի ընթացքում կազմակերպվել են նաև պանելային քննարկումներ, որոնց շրջանակում մասնակիցները քննարկել են Հայաստան-Հնդկաստան համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։