Բայդենը Պուտինին անվանել է «խելագար շանորդի»

Լուրեր

12.08.2026 | 10:55
Պուտինն ազատ է արձակել ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանին
12.08.2026 | 10:50
Դեյան Ստանկովիչը հեռացել է «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր մարզիչի պաշտոնից
12.08.2026 | 10:47
Ըստ Սոնա Ղազարյանի՝ ընդդիմության համար ընդունելի է, որ Կաթողիկոսը զավակ ունի
12.08.2026 | 10:37
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործով երկու անձ կալանավորվել է
12.08.2026 | 10:32
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Կրասնոդարի երկրամասը․ զոհեր և վիրավորներ կան
12.08.2026 | 10:25
Բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձ. ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է հատուկ միջոցառումները
12.08.2026 | 10:13
Մեր աշակերտները արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում թիմային պայքարում 5-րդ տեղն են զբաղեցրել. ԿԳՄՍ նախարար
12.08.2026 | 10:00
ԱԺ-ն մշտական հանձնաժողովների նախագահներ է ընտրում․ ՈՒՂԻՂ
12.08.2026 | 09:52
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին
12.08.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.08.2026 | 09:30
Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է. ԼՈՒՍԱՆԿԱՐ
12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սան Ֆրանցիսկոյում նախընտրական դրամահավաքի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «խելագար շանորդի», գրում է Reuters-ը։

Դոնորների փոքր խմբի մասնակցությամբ հավաքին ունեցած ելույթում Բայդենն ասել է, որ միջուկային հակամարտության սպառնալիքը միշտ առկա է, բայց կլիման մնում է մարդկության գոյության սպառնալիքը:

«Վերջին գոյաբանական սպառնալիքը կլիման է։ Մենք ունենք խելագար շանորդի, այդ տղան՝ Պուտինն ու մյուսները։ Մենք միշտ պետք է անհանգստանանք միջուկային հակամարտության մասին, բայց մարդկության համար գոյաբանական սպառնալիքը կլիման է»,- ասել է Բայդենը:

Լրատվամիջոցը գրում է, որ Բայդենի բանավոր հարձակումները Պուտինի դեմ կտրուկ ակտիվացել են։ Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահը մեղադրել էր Պուտինին ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի մահվան մեջ։ Երեքշաբթի Բայդենը ասել էր, որ ԱՄՆ-ը կհայտարարի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեծ փաթեթի մասին՝ Նավալնիի մահվան և ուկրաինական պատերազմի պատճառով: