Նավալնիի մահը Կիևին օգնությունն ավելացնելու առիթ է․ Ստոլտենբերգ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծիք է հայտնել, որ բանտում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահը և Ավդեևկայից Ուկրաինայի Զինված ուժերի նահանջը պետք է Հյուսիսատլանտյան դաշինքի և նրա դաշնակիցների ուշադրությունը հրավիրեն Կիևին ռազմական օգնությունն ուժեղացնելու անհրաժեշտության վրա, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Վստահ եմ, որ Նավալնիի հիշատակը հարգելու լավագույն միջոցը կլինի՝ Պուտինին թույլ չտալ հաղթել մարտի դաշտում, Ուկրաինայի գերակայությունն ապահովել»,- ասել է Ստոլտենբերգը Բրյուսելում «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ ամիսներ տևած ծանր մարտերից հետո ուկրաինական զորքերի դուրսբերումը Ավդեևկայից ցույց է տալիս, որ Ուկրաինային անհրաժեշտ է ավելի մեծ քանակությամբ ռազմական օգնություն, իսկ Նավալնիի մահը գաղութում և նրա մահվան հանգամանքների հետաձգումը պետք է է՛լ ավելի մեծ ուշադրություն հրավիրի Կրեմլի ռեժիմի ավտորիտար բնույթի վրա։

Ստոլտենբերգը նշել է, որ թեև 61 միլիարդ դոլար արժողությամբ ԱՄՆ ռազմական օգնության նոր փաթեթի հաստատումը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հետաձգվում է, այլ երկրներ, այդ թվում՝ Շվեդիան, Կանադան և Ճապոնիան, մեծացնում են իրենց աջակցությունը Կիևին։