ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները դադարեցվել են մինչև ամառ

Լուրեր

01.05.2026 | 11:33
ՖԻՖԱ-ի նախագահը հաստատել է՝ Իրանը կմասնակցի ԱԱ-2026-ին․ Դոնալդ Թրամփն արձագանքել է
01.05.2026 | 11:31
«Աշխատանքն ու աշխատողն այսօր․ մարտահրավերներն ու առաջնահերթությունները». ՈՒՂԻՂ
01.05.2026 | 11:16
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
01.05.2026 | 11:01
Աշխատանքի շնորհիվ ենք ստեղծում նոր արժեքներ և ամրապնդում մեր երկրի տնտեսական հիմքերը․ ՀՀ նախագահ
01.05.2026 | 10:48
«Զեբրն» իրականում ներկված ավանակ էր․ կենդանաբանական այգուց կենդանի չի փախել
01.05.2026 | 10:44
Արման Ծառուկյանը RAF-ում կմրցի Թոնի Ֆերգյուսոնի հետ
01.05.2026 | 10:36
Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարձակվել են Տուապսեի վրա. ծովային տերմինալի տարածքում հրդեհ է բռնկվել
01.05.2026 | 10:21
Առաջնահերթ խնդիր է գործադուլի իրավունքի երաշխավորումը․ ՄԻՊ-ի ուղերձը Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ
01.05.2026 | 10:00
Մայիսի 2-ից 5-ը Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն
01.05.2026 | 09:46
Աշխատում է քաղաքացին՝ զարգանում է տնտեսությունը՝ ապահովելով պետության առաջընթացը․ Ալեն Սիմոնյան
01.05.2026 | 09:27
Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է ապրում, և սա բոլորիդ աշխատանքի շնորհիվ է․ ՀՀ վարչապետի ուղերձը
30.04.2026 | 23:18
ՀՀ 4 քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.04.2026 | 22:58
«Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարի վթարման հետևանքով Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում 21 ժամ ջուր չի լինի
30.04.2026 | 22:37
Մայիսի եղանակի կանխատեսումը
30.04.2026 | 22:19
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Լա Սկալայի օպերային թատրոնի համագործակցությունը՝ Օմանում
Բոլորը

Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները հետաձգվել են, ենթադրաբար, մինչև ամառ։ Այս մասին Բրյուսելում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Նա նշել է, որ չի ակնկալում, որ բանակցությունների համար անհրաժեշտ հիմք կստեղծվի մինչև Եվրախորհրդարանի ընտրությունները, որոնք նախանշված են հունիսի 6-9-ին։

«Դա որոշ ժամանակ կպահանջի»,- ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ «ԵՄ-ն կարող է պատրաստ լինել մինչև ամառվա սկիզբը», գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Ըստ ֆոն դեր Լեյենի՝ Եվրահանձնաժողովը ներկայում աշխատում է Ուկրաինայի հետ բանակցությունների «ուղղորդող սկզբունքների շրջանակի» վրա, որն այնուհետև պետք է միաձայն հաստատվի ԵՄ անդամ բոլոր 27 երկրների կողմից:

Դեկտեմբերի կեսերին Եվրամիության գագաթնաժողովի մասնակիցները սկսել են Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունները, սակայն ընդգծել են, որ նման բանակցություններում հաջողությունը սերտորեն կապված է այդ երկրներում բարեփոխումների հաջողության հետ: Բացի այդ, եվրոպական պետությունների և ԵՄ կառավարությունների ղեկավարները որոշել են Վրաստանին տրամադրել ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ։

Ակնկալվում էր, որ այս որոշումը կարող է արգելափակվել Հունգարիայի կողմից, որի վարչապետ Վիկտոր Օրբանը բազմիցս և չափազանց կտրականապես դեմ է արտահայտվել այս բանակցությունների մեկնարկին։ Օրբանն ասել է, որ Ուկրաինան բարեփոխումների կարիք ունի, որը, ըստ նրա, դեռ չի իրականացրել։ Ըստ ԵՄ շրջանակների տեղեկությունների՝ որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ Վիկտոր Օրբանը բացակայում էր նիստերի դահլիճից։ Սակայն Եվրոպական խորհրդի քվորումը պահպանվել է։ Ինքը՝ Օրբանը, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ձեռնպահ է քվեարկել, քանի որ չի ցանկանում մասնակցել «վատ որոշմանը»։