Ռուսաստանը Բերինգի նեղուցում տարածքային պահանջներ է պատրաստում ԱՄՆ-ի դեմ

Լուրեր

12.08.2026 | 10:13
Մեր աշակերտները արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում թիմային պայքարում 5-րդ տեղն է զբաղեցրել. ԿԳՄՍ նախարար
12.08.2026 | 10:00
ԱԺ-ն մշտական հանձնաժողովների նախագահներ է ընտրում․ ՈՒՂԻՂ
12.08.2026 | 09:52
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին
12.08.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.08.2026 | 09:30
Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է. ԼՈՒՍԱՆԿԱՐ
12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
Բոլորը

Ռուսաստանը դիտարկում է ԽՍՀՄ-ԱՄՆ «Շևարդնաձե-Բեյքեր համաձայնագրից» հրաժարվելու հնարավորությունը, որի համաձայն բաժանվել է Բերինգի նեղուցի ծովային տարածքը, գրում է The Moscow Times-ը։

1990 թվականին ստորագրված համաձայնագիրը, ըստ որի՝ ԱՄՆ-ը ստացել է ԽՍՀՄ բացառիկ տնտեսական գոտու մոտ 30 հազար քառակուսի կիլոմետրը և ավելի քան 40 հազար քառակուսի կիլոմետր շելֆը, մոտ ապագայում կարող է չեղարկվել։ Այս մասին չորեքշաբթի Պետդումայի լիագումար նիստում հայտարարել է Միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Ռոզա Չեմերիսը։

«Հաջորդը (չեղարկման ենթակա) կլինի Բերինգի նեղուցում համագործակցության մասին համաձայնագիրը, որը կնքվել է 1990 թվականին Շևարդնաձեի և ԱՄՆ պետքարտուղար Ջեյմս Բեյքերի միջև»,- ասել է Չեմերիսը:

Ռուս պաշտոնյաները սկսել են քննարկել պայմանագրի հնարավոր չեղարկման հարցը, որը կիրառվում է ժամանակավոր հիմունքներով, քանի որ այն երբեք չի վավերացվել Ռուսաստանի խորհրդարանի կողմից։

Համաձայնագիրը դադարեցնելու և ԱՄՆ-ի կողմից վերահսկվող տնտեսական գոտու մասը դե-ֆակտո ռուսական հայտարարելու գաղափարն անցյալ տարվա հոկտեմբերին արտահայտել էր Կամչատկայի երկրամասի սենատոր Բորիս Նևզորովը։ Նրա խոսքով՝ Շևարդնաձե-Բեյքեր համաձայնագիրը խտրական էր և անարդարացիորեն Ռուսաստանին զրկել է Բերինգի ծովի 78 հազար քառակուսի կիլոմետր տարածքից, ներառյալ մայրցամաքային շելֆը։