Հայաստանը մասնակցում է Մոլդովայում անցկացվող ՆԱՏՕ-ի Regex-2024 միջազգային զորավարժություններին

Լուրեր

08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
Բոլորը

Մոլդովայում փետրվարի 19-ին մեկնարկել են Regex-2024 միջազգային շտաբային զորավարժությունները, որոնք տևելու են մինչև մարտի 1-ը։ Մոլդովայի ՊՆ-ի հաղորդմամբ՝ զորավարժություններին մասնակցում  է նաև Հայաստանը։

Ընդհանուր առմամբ, մասնակցում  են ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների մոտ 30 ներկայացուցիչներ՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բոսնիա և Հերցոգովինան, Վրաստանը, Ուզբեկստանը, Եգիպտոսը, Հորդանանը, Բահրեյնը, Մարոկկոն, Ղազախստանը, Պակիստանը, Թունիսը, Մալթան, Գանան և Բենինը։

Ուսումնական մոդուլներին մասնակցելու է Նեապոլում ՆԱՏՕ-ի դաշնակից հրամանատարության հինգ հրահանգիչ:

Քիշնևի Սպաների տանը զորավարժությունները բացել են Մոլդովայի ազգային բանակի հրամանատար, գեներալ Էդուարդ Օխլադչուկը և Նեապոլում ՆԱՏՕ-ի միացյալ հրամանատարության ղեկավար, ամերիկացի ծովակալ Ստյուարտ Բ.Մանչը։

Զորավարժության ղեկավար, փոխգնդապետ Վլադիմիր Կովալենկոյի խոսքով՝ գլխավոր շտաբի զորավարժությունը բաղկացած է մի քանի սեմինարներից, որոնք կանցկացվեն հաստատված ծրագրի համաձայն, իսկ մասնակիցների վերապատրաստումը կիրականացնեն Նեապոլում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության գործընկերները: