Հաագայի դատարանը սկսում է Իսրայելի կողմից Պաղեստինի օկուպացիայի վերաբերյալ լսումները

Լուրեր

01.05.2026 | 10:48
«Զեբրն» իրականում ներկված ավանակ էր․ կենդանաբանական այգուց կենդանի չի փախել
01.05.2026 | 10:44
Արման Ծառուկյանը RAF-ում կմրցի Թոնի Ֆերգյուսոնի հետ
01.05.2026 | 10:36
Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարձակվել են Տուապսեի վրա. ծովային տերմինալի տարածքում հրդեհ է բռնկվել
01.05.2026 | 10:21
Առաջնահերթ խնդիր է գործադուլի իրավունքի երաշխավորումը․ ՄԻՊ-ի ուղերձը Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ
01.05.2026 | 10:00
Մայիսի 2-ից 5-ը Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն
01.05.2026 | 09:46
Աշխատում է քաղաքացին՝ զարգանում է տնտեսությունը՝ ապահովելով պետության առաջընթացը․ Ալեն Սիմոնյան
01.05.2026 | 09:27
Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է ապրում, և սա բոլորիդ աշխատանքի շնորհիվ է․ ՀՀ վարչապետի ուղերձը
30.04.2026 | 23:18
ՀՀ 4 քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.04.2026 | 22:58
«Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարի վթարման հետևանքով Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում 21 ժամ ջուր չի լինի
30.04.2026 | 22:37
Մայիսի եղանակի կանխատեսումը
30.04.2026 | 22:19
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Լա Սկալայի օպերային թատրոնի համագործակցությունը՝ Օմանում
30.04.2026 | 22:02
Բելգիայում ՀՀ դեսպանը Եվրախորհրդարանին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին աջակցող բանաձևի համար
30.04.2026 | 21:46
Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության հաղթողները
30.04.2026 | 21:29
Այսօրվա փաստաթղթի ստորագրումը նշանակալի քայլ է գյուղական զարգացման ամրապնդման ճանապարհին. Պապոյան
30.04.2026 | 21:13
Cloudflare-ը ռուսական MAX մեսենջերը լրտեսական հավելված է ճանաչել
Բոլորը

Արդարադատության միջազգային դատարանը սկսում է 1967 թվականից ի վեր օկուպացված պաղեստինյան տարածքներում Իսրայելի գործողությունների իրավական հետևանքների վերաբերյալ լսումները: Սպասվում է, որ դատավարությանը ելույթ կունենան 52 պետությունների ներկայացուցիչներ, գրում է ERR-ը։

Լսումները սկսվել են 2022 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի դիմումի հիման վրա, որը խնդրել է դատարանին գնահատել «օկուպացված պաղեստինյան տարածքում, ներառյալ՝ Արևելյան Երուսաղեմում Իսրայելի քաղաքականությունից և գործելակերպից բխող» իրավական հետևանքները, հաղորդում է Deutsche Welle-ն։

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի խնդրանքը բարձրացնում է նաև «Իսրայելի կողմից Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքի շարունակական ոտնահարման» հարցը։ Բացի այդ, ակնկալվում է, որ Հաագայի դատարանը կպատասխանի հարցին, թե ինչ հետևանքներ ունի ստեղծված իրավիճակը ՄԱԿ-ի և այլ երկրների համար։

Նշենք, որ Արդարադատության միջազգային դատարանի խորհրդատվական կարծիքը պարտադիր չէ։ Դատավարությունը տեղի է ունենում Իսրայելի վրա աճող միջազգային իրավական ճնշման ֆոնին Գազայի հատվածում նրա ռազմական գործողության պատճառով՝ ի պատասխան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման հարձակման: