Արարատ Միրզոյանը Ավստրիայի և Էստոնիայի ԱԳ նախարարների հետ քննարկել է Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը
Քաղաքականություն
17.02.2024 | 15:58Մյունխենի անվտանգության խորհրդի շրջանակներում փետրվարի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել նաև Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի և Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման հեռանկարների շուրջ։ Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին և վերջին զարգացումներին։