Ալիևը Մյունխենում Թուրքիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության բանակցությունները
Քաղաքականություն
16.02.2024 | 22:18Մյունխենում ընթացող անվտանգության համաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանին։
Ադրեջանական կողմի հաղորդմամբ` Ֆիդանը նախ շնորհավորել է Ալիևին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունները, խաղաղության համաձայնագրի բանակցությունները, տարածաշրջանային անվտանգության հարցեր։
Բացի դրանից՝ կողմերն ընդգծել են, որ «Թուրքիայի և Ադրբեջանի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները զարգանում են բոլոր ոլորտներում, և վստահություն են հայտնել, որ համագործակցությունը կշարունակի ընդլայնվել»: