Սպանությունից բացի՝ այլ վարկած չի մնում․ ռուսաստանցի գործիչները՝ Նավալնիի մահվան մասին

Լուրեր

12.08.2026 | 10:55
Պուտինն ազատ է արձակել ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանին
12.08.2026 | 10:47
Ըստ Սոնա Ղազարյանի՝ ընդդիմության համար ընդունելի է, որ Կաթողիկոսը զավակ ունի
12.08.2026 | 10:37
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործով երկու անձ կալանավորվել է
12.08.2026 | 10:32
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Կրասնոդարի երկրամասը․ զոհեր և վիրավորներ կան
12.08.2026 | 10:25
Բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձ. ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է հատուկ միջոցառումները
12.08.2026 | 10:13
Մեր աշակերտները արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում թիմային պայքարում 5-րդ տեղն են զբաղեցրել. ԿԳՄՍ նախարար
12.08.2026 | 10:00
ԱԺ-ն մշտական հանձնաժողովների նախագահներ է ընտրում․ ՈՒՂԻՂ
12.08.2026 | 09:52
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին
12.08.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.08.2026 | 09:30
Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է. ԼՈՒՍԱՆԿԱՐ
12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
Բոլորը

Ռուսաստանցի քաղաքական և հասարակական գործիչներն անդրադարձել են ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի՝ բանտում մահվան լուրին, որոնք առանձնացրել է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Եթե  ​​դա ճիշտ է, ապա, անկախ ֆորմալ պատճառից, վաղաժամ մահվան պատասխանատվությունը կրում է անձամբ Վլադիմիր Պուտինը, որը նախ՝ թույլատրել է Ալեքսեյին թունավորել, ապա բանտարկել է»,- գրել է ընդդիմադիր գործիչ Միխայիլ Խոդորկովսկին։

Քաղաքագետ Եկատերինա Շուլմանն էլ նշել է, որ կատարվածը սպանություն է։

«Իմ կողմից սա կարող եմ ասել․ անցած երեքշաբթի ես լսեցի նրա ձայնագրությունը, որն արվել էր նախորդ՝ երկուշաբթի օրը տեղի ունեցած դատական ​​նիստի ժամանակ։ Առողջ, եռանդուն, չհյուծված մարդու ձայն էր։ Երբ մարդու մոտ թոքաբորբ է, սիրտը չի աշխատում կամ նա քաղցած է, դա կարող ես լսել ձայնից։ Մեկ շաբաթ առաջ նա առողջ էր և էներգիայով լի։ Մեզ, բացի սպանությունից, այլ վարկածներ չեն մնացել»,- գրել է նա։

Ընդդիմադիր գործիչ Դմիտրի Գուդկովն իր հերթին է հայտարարել, որ չի կարողանում հավատալ տեղի ունեցածին․ «Բայց եթե ամեն ինչ հաստատվի, ապա Ալեքսեյի մահը սպանություն է։ Պուտինի կողմից կազմակերպված։ Նույնիսկ եթե Ալեքսեյը մահացել է «բնական» պատճառներից, ապա դրա պատճառը եղել է նրա թունավորումը և հետագա բանտային խոշտանգումները: Արյունը Պուտինի վրա է՝ ևս մեկը, ի հավելումն հարյուր հազարավոր զոհվածների։ Իհարկե, նա միակ մարդասպանը չէ, այլ նրա բոլոր կամակատարները, այս բոլոր Պատրուշևները, Բաստրիկինները և ավելի ցածր՝ մինչև վերջին բանտապահը: Եվ սարսափելին ու կարևորը՝ այսօր բացվել են քաղբանտարկյալների մահապատժի դարպասները։ Եվ հետո՝ նաև բոլորիս համար»,- նշել է Գուդկովը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին մահացել է գաղութում։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ զբոսնելուց հետո նա իրեն վատ է զգացել՝ գրեթե անմիջապես կորցնելով գիտակցությունը։ Նշվում է, թե «ձեռնարկվել են անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումներ, սակայն նրան փրկել չի հաջողվել»։