Բաքվում ԱՄՆ դեսպանը՝ Արցախում ռուս խաղաղապահների մանդատի և ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության մասին

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Բաքվում ԱՄՆ դեսպան Մարկի Լիբբին ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների թեմային՝ նշելով, որ թերահավատորեն է վերաբերում տարածաշրջանում ռուսական զորքերի դերին։

«Այսպես կոչված, խաղաղապահ ուժերը սովորություն ունեն չլքել այն վայրը, ուր նրանք մտել են, ես հասկանում եմ, որ տարածաշրջանի երկրները կասկածանքով են վերաբերվում այս հարցին: Ադրբեջանը նույնպես կարող է զգուշավոր լինել այս հարցում, բայց դա իմ որոշելիքը չէ»,- ասել է ամերիկացի դիվանագետը։

Լիբբին անդրադարձել է նաև ՀՀ-ում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության վերաբերյալ հարցին՝ Բաքվի կողմից թիրախավորման ֆոնին, թե ԵՄ առաքելությունը «հետախուզական նպատակներ է իրականացնում»։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է կողմերի միջև վստահություն հաստատող ցանկացած ջանքերի։

«Զավեշտալի է, որ դա համարվում է սպառնալիք։ Ես չեմ կարծում, թե հեռադիտակներով մի քանի մարդիկ ուժեղ բանակի համար վտանգ են ներկայացնում»,- հավելել է ԱՄՆ դեսպանը։

Հիշեցնենք, որ Բաքվում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ իրականացրած ագրեսիան ու դրան հաջորդած էթնիկ զտումն անվանել է «հակաահաբեկչական» գործողություն՝ անդրադառնալով Արցախում ռուս խաղաղապահներին, ինչպես նաև նրանց մանդատին։

«Թեման շատ կարևոր է։ Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի՝ 2020 թվականի նոյեմբերի հայտարարության մեջ Հայաստանի զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ՝ այնտեղ ռուս խաղաղապահներ են մտցվել հինգ տարի ժամկետով, սա հասկանալի էր: Այնտեղ բնակվում էր հայ բնակչություն, տարբեր հաշվարկներով՝ 110-120 հազար մարդ։ Խաղաղապահները կատարում էին իրենց գործառույթը, մի կողմից՝ պաշտպանելով Ադրբեջանի այս տարածքը, մյուս կողմից, իհարկե, հայ բնակչության համար կարևոր էր, որ այնտեղ գտնվեին ռուս խաղաղապահներ՝ ապահովելու իրենց անվտանգությունը։ Իսկ այժմ, հակաահաբեկչական գործողության ավարտից հետո, ռուս խաղաղապահներն ադրբեջանական ուժերի հետ միասին պարեկություն են իրականացնում տարածքում՝ պաշտպանելով շենքերն ու մշակութային կառույցները»,-ասել էր ռուս դիվանագետը։

Նա հավելել էր, թե Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ հիմա համաձայնեցվում են խաղաղապահ զորախմբի վերաբերյալ Մոսկվայի ու Բաքվի միջև բանակցությունների հաջորդ  փուլի ժամկետները։

Ի պատասխան՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն էր հայտարարել էր, թե Արցախում իրականացված ռազմական ագրեսիայից ու էթնիկ զտումից հետո «անհրաժեշտություն է առաջացել կանոնավոր հանդիպումներ և քննարկումներ կազմակերպել խաղաղապահ զորախմբի ամենօրյա գործունեության և նրա տարբեր կարիքների վերաբերյալ»։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը նշել էր, որ համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ ռուսական խաղաղապահ զորախմբի գտնվելու ժամկետն ավարտվում է 2025 թվականին։

 

Էմմա Չոբանյան