Թուրքիան ու Հունաստանը կմիանան հակահրթիռային պաշտպանության «Եվրոպական երկնքի վահան» նախագծին

Լուրեր

07.10.2026 | 11:52
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Թուրքիան և Հունաստանը պաշտոնապես կմիանան Գերմանիայի գլխավորած հակահրթիռային պաշտպանության նախագծին, որը կոչվում է «Եվրոպական երկնքի վահան»։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, գրում է Bloomberg-ը։ Այսպիսով՝ նախաձեռնության անդամների թիվը հասել է 21-ի։

«Սա զգալի թիվ է այսքան կարճ ժամանակում», – Բրյուսելում ՆԱՏՕ-ի իր գործընկերների հետ հանդիպումից առաջ ասել է Պիստորիուսը լրագրողների հետ զրույցում: Հաղորդվում է, որ Հունաստանի ՊՆ ղեկավար Նիկոս Դենդիասը և Թուրքիայի ՊՆ ղեկավար Յաշար Գյուլերը  ստորագրել են համապատասխան փաստաթղթերը։

Բեռլինի  կողմից Եվրոպայի հակաօդային պաշտպանության ամրապնդմանն ուղղված այս ջանքերի մասին առաջին անգամ հայտարարել էր Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Պրահայում 2022 թվականի օգոստոսին ունեցած ելույթում: Նախագծում ընդգրկված են երկրներ, որոնք համատեղ գնում են հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգեր և կոչված են բարելավելու ծախսերի արդյունավետությունը և ճկունությունը:

Սակայն այս քայլը վրդովվեցրել է Ֆրանսիային, որը չի միացել նախաձեռնությանը․ Փարիզը ցանկանում է, որ եվրոպական երկրները գնեն եվրոպական արտադրության համակարգեր, այլ ոչ թե ապավինեն ԱՄՆ-ում և Իսրայելում արտադրված համակարգերին: