Իլհամ Ալիևը առայժմ Վաշինգտոնից շնորհավորանք չի ստացել

Լուրեր

07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
Բոլորը

Ադրբեջանում փետրվարի 7-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրություններից ու Իլհամ Ալիևի վերընտրությունից ավելի քան մեկ շաբաթ է անցել, սակայն Ալիևը ԱՄՆ-ից այդպես է շնորհավորանք չի ստացել։

Ընտրություններից հետո Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Միացյալ Նահանգները կիսում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության դիտարկումներն ու մտահոգություններն առ այն, որ փետրվարի 7-ի նախագահական ընտրությունները տեղի են ունեցել սահմանափակ միջավայրում՝ իրական մրցակցության բացակայությամբ:

«Ադրբեջանն իր հավատարմությունն է հայտնել հիմնարար ազատություններին և ժողովրդավարական գործընթացներին իր սահմանադրությամբ և միջազգային պարտավորություններով»,- ասվում է հայտարարության մեջ։ ԱՄՆ-ն Բաքվին կոչ էր արել կատարել այս պարտավորությունները և ԺՀՄԻԳ-ի նախորդ ու առաջիկա հանձնարարականները։ Ուշագրավ է, որ նման գնահատականները չէին խանգարել Գերմանիայի կանցլերին, Մեծ Բրիտանիայի վարչապետին ու Եվրոպական խորհրդի նախագահին շնորհավորել Ալիևին, այնինչ ԱՄՆ-ն շարունակում է լուռ մնալ։

Այս հարցին նախօրեին անդրադարձել է  Բաքվում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին լրագրողների հետ զրույցում։ Մասնավորապես,  լրագրողները հետաքրքրվել են, թե ինչո՞ւ շնորհավորանք այդպես էլ չի ստացվում և արդյոք կան կասկածներ ընտրությունների լեգիտիմության մասով։ Դեսպանը նշել է, որ ԵԱՀԿ-ի պատրաստած զեկույցում կոնկրետ մտահոգություններ են արտահայտվել ընտրությունների անցկացման և նախընտրական իրավիճակի վերաբերյալ. «Մենք նույնպես հետևել ենք այդ գործընթացներին։ Սուտ կլինի, եթե ասենք, որ մենք դրանք չենք տեսել: Դրա համար մենք ասացինք, որ համաձայն ենք ԵԱՀԿ նախնական զեկույցի հետ»,-ասել է Լիբբին՝ հավելելով․

«Մենք չպետք է ասենք լեգիտիմություն կա, թե՝ ոչ։ Այդ հարցը պետք է տալ Ադրբեջանի ժողովրդին։ Մենք մատնացույց ենք անում, թե ինչպես անցկացնել մրցակցային ընտրություններ և այլ խնդիրները։ Դրանք ուղղելը մեր խնդիրը չէ։ Ինչ պետք է անել հիմա՝ բարելավել հարաբերությունները նախագահի նոր մանդատի ժամակահատվածում»։

Հավելենք, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչները նախնական դիտարկումներով՝ արտահերթ նախագահական ընտրություններն անցել են սահմանափակ միջավայրում, և թեև ընտրությունների նախապատրաստական ​​աշխատանքներն արդյունավետ կառավարվել են, սակայն դրանք աչքի են ընկել քաղաքական այլընտրանքների, մրցակցության բացակայությամբ և լրջագույն ընտրախախտումներով։

Ըստ Ադրբեջանի ԿԸՀ տվյալների՝ Իլհամ Ալիևն  հաղթել է ընտրություններում հավաքելով  ձայների 92,12 տոկոսը։

Էմմա Չոբանյան