Սպիտակ տունը հաստատել է տիեզերքում Ռուսաստանի կողմից սպառնալիքի առկայությունը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Սպիտակ տունը հինգշաբթի օրը հաստատել է, որ ԱՄՆ օրենսդիրների կողմից նախօրեին բարձրաձայնված ազգային անվտանգությանն առնչվող սպառնալիքը կապված է տիեզերքում արբանյակների դեմ Ռուսաստանի կողմից զենք ստեղծելու հետ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արդեն կարգադրել է Մոսկվայի հետ կապ հաստատել այդ հարցով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Դա պայմանավորված է հակաարբանյակային ներուժով, որը զարգացնում է Ռուսաստանը։ Նախ՝ սա արդեն իսկ գործարկված ակտիվ ներուժ չէ։ Եվ թեև այս կոնկրետ կարողությունը ստեղծելու Ռուսաստանի ձգտումը մտահոգիչ է, որևէ մեկի անվտանգությանն անմիջական վտանգ չկա»,- ճեպազրույցում ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին:

Նրա խոսքով՝ խոսքը զենքի մասին չէ, որը կարող է օգտագործվել Երկրի վրա մարդկանց կամ օբյեկտների հարվածելու համար, սակայն Վաշինգտոնը ուշադիր հետևում է Ռուսաստանի գործունեությանը և շատ լուրջ է վերաբերվում դրան։ Նա տիեզերքում զենքի տեղակայումն անվանել է միջազգային իրավունքի և պայմանագրերի խախտում, որոնք ստորագրել են ավելի քան 130 երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը։

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամայել է մի շարք նախնական գործողություններ, ներառյալ լրացուցիչ ճեպազրույցներ Կոնգրեսի առաջնորդների հետ, ուղիղ դիվանագիտական հարաբերություններ Ռուսաստանի, մեր դաշնակիցների և գործընկերների և աշխարհի այլ երկրների հետ, որոնց շահերը վտանգված են», – ավելացրել է Քիրբին: Նա նաև հավելել է, որ Սպիտակ տունը կանաչ լույս չի տվել ռուսական սպառնալիքի մասին հետախուզական տվյալների հրապարակման համար։
Չորեքշաբթի օրը Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ, հանրապետական Մայք Թերները հայտարարել էր, որ հանձնաժողովը Կոնգրեսի անդամներին տեղեկատվություն է տրամադրել Միացյալ Նահանգների «ազգային անվտանգությանը սպառնացող լուրջ սպառնալիքի» մասին։ Ամերիկյան լրատվամիջոցների աղբյուրներն անմիջապես հայտնել են, որ սպառնալիքը կապված է Ռուսաստանի և տիեզերքում միջուկային զենքի հնարավոր տեղակայման հետ։