Ֆրանսիայի ԱԺ հանձնաժողովն Արցախում էթնիկ զտումը դատապարտող բանաձև է ընդունել
Քաղաքականություն
15.02.2024 | 11:33Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բանաձև է ընդունել, որով դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտումները և պահանջում է հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Յուբեր Ժուլիեն Լաֆերրիերը։
«Կոչ եմ անում Ֆրանսիային և ԵՄ-ին պահանջել ազատ արձակել հայ քաղբանտարկյալներին»,- իր ելույթում ասել է պատգամավորը։
The Foreign Affairs Committee of the French National Assembly has adopted a resolution condemning ethnic cleansing in Nagorno-Karabakh by Azerbaijan and demanding respect for the territorial integrity of Armenia.
"I call on France and the EU to demand the release of Armenian… https://t.co/rzSL6L3AY6
— RE:PUBLIC PRESS (@REPUBLICPRESS_) February 14, 2024