Պուտինն ափսոսանք է հայտնել, որ «ՌԴ-ն ավելի վաղ գործողություններ չի ձեռնարկել Ուկրաինայում»

Լուրեր

12.08.2026 | 13:37
Նախագահը Մասիս Մելքոնյանին դատավոր նշանակելու հրամանագիրը չէր ստորագրել, բայց դա ձեզ հետաքրքիր չի. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 13:26
Իսլամ Մախաչևը և Իան Հարին հայացքների մենամարտ են անցկացրել Ռոքի Բալբոայի արձանի մոտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 13:17
Ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն Հայկ Ֆարմանյանն է
12.08.2026 | 13:10
Բաքվից փորձագետների գալը ՀՀ ո՛չ հերքում եմ, ո՛չ հաստատում. Եղոյանը` TRIPP-ի տարածքը ուսումնասիրելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 12:58
Խերսոնում ռուսական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, վիրավորներ կան
12.08.2026 | 12:50
«Օլիմպիակոսն» առաջարկ է արել Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի վերաբերյալ. աղբյուր
12.08.2026 | 12:41
Ալիևը հայտարարել է, թե Նախիջևանի հետ ցամաքային կապն Ադրբեջանի «վաղեմի երազանքն» է
12.08.2026 | 12:40
Երևանի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանել են երկու քաղաքացու
12.08.2026 | 12:33
Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի ափին գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ
12.08.2026 | 12:24
Եկեք, ասեք՝ մեր երազաքների կաթողիկոսը բազմազավակ հայր է, ի՞նչ սոցիալական երաշխիքներ կան․ Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 12:15
Եվս մեկ աստղային ֆուտբոլիստ տեղափոխվել է MLS
12.08.2026 | 12:08
Երիտասարդների ձայնը պետք է ոչ միայն լսելի լինի, այլև իրական ազդեցություն ունենա․ ՄԻՊ
12.08.2026 | 12:01
Թրամփը հաստատել է, որ սպառնալիքի պատճառով Թուրքիայից վերադառնալիս փոխել է օդանավը
12.08.2026 | 11:59
Արման Եղոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.08.2026 | 11:53
2026 թվականի ավարտին Հայաստանում կգործեն 27 երիտասարդական միջավայրեր. ԿԳՄՍ նախարարի ուղերձը
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ափսոսում է, որ Ռուսաստանն ավելի վաղ չի սկսել ակտիվ գործողություններն Ուկրաինայում։ Այս մասին նա հայտարարել է լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, որից հատված է հրապարակվել Կրեմլի Telegram-ալիքում։

«Միակ բանը, ինչի համար կարող ենք ափսոսալ, այն է, որ մենք ավելի վաղ չսկսեցինք մեր ակտիվ գործողությունները՝ համարելով, որ գործ ունենք պարկեշտ մարդկանց հետ»,- ասել է Պուտինը։

Ըստ նրա՝ առաջին փուլում Մոսկվան փորձել է լուծել Դոնբասի հակամարտությունը «խաղաղ միջոցների օգնությամբ՝ Մինսկի համաձայնագրերով»։

«Ինչպես հետո պարզվեց՝ այստեղ էլ մեզ քթից բռնած տանում էին, քանի որ և՛ Գերմանիայի նախկին կանցլերը, և՛ Ֆրանսիայի նախկին նախագահը խոստովանեցին և հրապարակայնորեն հայտարարեցին, որ մտադիր չէին կատարել  պայմանավորվածությունները։ Նրանք պարզապես ժամանակ էին շահում՝ ուկրաինական ռեժիմին լրացուցիչ զենքով ապահովելու համար, ինչը հաջողությամբ արեցին»,- եզրափակել է ՌԴ նախագահը։