ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն 2024» զորավարժությունները կանցկացվեն Ղազախստանում

Լուրեր

12.08.2026 | 13:37
Նախագահը Մասիս Մելքոնյանին դատավոր նշանակելու հրամանագիրը չէր ստորագրել, բայց դա ձեզ հետաքրքիր չի. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 13:26
Իսլամ Մախաչևը և Իան Հարին հայացքների մենամարտ են անցկացրել Ռոքի Բալբոայի արձանի մոտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 13:17
Ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն Հայկ Ֆարմանյանն է
12.08.2026 | 13:10
Բաքվից փորձագետների գալը ՀՀ ո՛չ հերքում եմ, ո՛չ հաստատում. Եղոյանը` TRIPP-ի տարածքը ուսումնասիրելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 12:58
Խերսոնում ռուսական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, վիրավորներ կան
12.08.2026 | 12:50
«Օլիմպիակոսն» առաջարկ է արել Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի վերաբերյալ. աղբյուր
12.08.2026 | 12:41
Ալիևը հայտարարել է, թե Նախիջևանի հետ ցամաքային կապն Ադրբեջանի «վաղեմի երազանքն» է
12.08.2026 | 12:40
Երևանի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանել են երկու քաղաքացու
12.08.2026 | 12:33
Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի ափին գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ
12.08.2026 | 12:24
Եկեք, ասեք՝ մեր երազաքների կաթողիկոսը բազմազավակ հայր է, ի՞նչ սոցիալական երաշխիքներ կան․ Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 12:15
Եվս մեկ աստղային ֆուտբոլիստ տեղափոխվել է MLS
12.08.2026 | 12:08
Երիտասարդների ձայնը պետք է ոչ միայն լսելի լինի, այլև իրական ազդեցություն ունենա․ ՄԻՊ
12.08.2026 | 12:01
Թրամփը հաստատել է, որ սպառնալիքի պատճառով Թուրքիայից վերադառնալիս փոխել է օդանավը
12.08.2026 | 11:59
Արման Եղոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.08.2026 | 11:53
2026 թվականի ավարտին Հայաստանում կգործեն 27 երիտասարդական միջավայրեր. ԿԳՄՍ նախարարի ուղերձը
Բոլորը

2024 թվականին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մի քանի համատեղ ուսումնական միջոցառումներ կանցկացնի Ղրղզստանում, Տաջիկստանում և Ղազախստանում, ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ղազախստանի Հանրապետության տարածքում նախատեսվում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ «Անխորտակելի եղբայրություն 2024» հրամանատարաշտաբային զորավարժության անցկացումը»,- նշել է շտաբի պետը։

Նրա խոսքով՝ կազմակերպությունը կշարունակի ներգրավել պաշտպանական գերատեսչությունների, հիմնարար կրթական, մեթոդական և հետազոտական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ ուսումնասիրելու ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների զարգացման արդի խնդիրները։

«Ընթացիկ տարում, ի թիվս հիմնական համատեղ ուսումնական միջոցառումների, նախատեսվում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Ղրղզստանի տարածքում՝ Կենտրոնական Ասիայի հավաքական անվտանգության տարածաշրջանում անցկացնել «Փոխգործակցություն 2024» հրամանատարաշտաբային զորավարժություն ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հետ, «Որոնում 2024» հատուկ զորավարժություն հետախուզական ուժերի հետ, «Էշելոն 2024» հատուկ զորավարժություն ՀԱՊԿ զորքերի նյութատեխնիկական ապահովման ուժերով և միջոցներով»,- ասել է նա։

Սերդյուկովը հայտնել է նաև, որ Տաջիկստանում կանցկացվեն «Սահմանագիծ 2024» զորավարժություններ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի արագ տեղակայման հավաքական ուժերի (CRDF CAR) ստորաբաժանումների հետ։

«Զորավարժությունների ակտիվ փուլերում նախատեսվում է, որ ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրների, միջազգային կազմակերպությունների և Ղազախստանի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում և Տաջիկստանի Հանրապետությունում հավատարմագրված ռազմադիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները կմասնակցեն որպես դիտորդ»,- հավելել է Սերդյուկովը։