Պուտինը միջնորդների միջոցով ԱՄՆ-ին առաջարկել է սառեցնել Ուկրաինայի հակամարտությունը. Reuters

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ազդանշաններ է ուղարկել ԱՄՆ-ին Ուկրաինայում հրադադարի հնարավորությունը դիտարկելու պատրաստակամության մասին, սակայն նրա առաջարկը մերժվել է Վաշինգտոնի կողմից երկու կողմերի միջնորդների շփումներից հետո։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով քննարկումներին ծանոթ երեք ռուսական աղբյուրների, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ըստ աղբյուրների՝ Կրեմլն առաջարկել է սառեցնել ռազմական գործողությունները ներկա շփման գծում՝ չցանկանալով զիջել տարածքներից որևէ մեկը, որոնց նկատմամբ ՌԴ-ն վերահսկողություն է հաստատել։

2023-ին Պուտինը հրապարակավ արտահայտել էր իր դիրքորոշումը, նաև այն փոխանցել մասնավոր միջնորդների միջոցով, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում Մոսկվայի արաբ գործընկերների։

«Ամերիկացիների հետ շփումները ոչ մի բանի չեն հանգեցրել»,- անանունության պայմանով Reuters-ին ասել է 2023 թվականի վերջին և 2024 թվականի սկզբին տեղի ունեցած քննարկումներին ծանոթ ռուսական բարձրաստիճան աղբյուրը:

Ռուսական մեկ այլ աղբյուրի համաձայն՝ ամերիկացիները միջնորդների միջոցով փոխանցել են, որ առանց Ուկրաինայի մասնակցության չեն քննարկելու հնարավոր զինադադարը, ուստի շփումներն ավարտվել են անհաջողությամբ։ Քննարկումներին ծանոթ երրորդ աղբյուրն էլ ասել է, որ «ամերիկացիների մոտ ամեն ինչ փլուզվել է», քանի որ Միացյալ Նահանգները չի ցանկացել ճնշում գործադրել Ուկրաինայի վրա։

Միևնույն ժամանակ, գործակալության աղբյուրն ԱՄՆ-ում հայտարարել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև պաշտոնական շփումներ չկան և ընդգծել, որ ԱՄՆ-ը չի մասնակցի Ռուսաստանի հետ բանակցություններին, որոնք շոշափում են Ուկրաինայի շահերը։

Ռուսական իշխանությունները չեն մեկնաբանել այս տեղեկությունը։