Մոսկվան ՀՀ-ին և Ադրբեջանին զսպավածության կոչ է անում․ Պեսկովը՝ Բաքվի հերթական ագրեսիայի մասին

Լուրեր

04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
04.08.2026 | 19:10
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ
04.08.2026 | 18:58
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Բոլորը

Մոսկվան Երևանին ու Բաքվին զսպվածության կոչ է անում այսօր տեղի ունեցած իրավիճակի սրման կապակցությամբ և հույս հայտնում, որ խաղաղության պայմանագրի պատրաստման գործընթացը կշարունակվի։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Իհարկե, տագնապալի նորություններ են, որոնք գալիս են շփման գծից։ Մենք երկու կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել, ամեն կերպ խուսափել ցանկացած գործողությունից, որը մյուս կողմը կարող է սադրիչ համարել։ Մենք շատ ուշադիր հետևելու ենք և կշարունակենք մեր շփումները երկու կողմերի հետ»,- ասել է նա։

Պեսկովի խոսքով՝ «նման միջադեպերը նվազագույնը չեն նպաստում գործընթացի առաջխաղացմանը և խաղաղության պայմանագրի ստորագրման մոտեցմանը»։

«Բայց մենք հուսով ենք, որ այս գործընթացը կշարունակվի»,- նշել է Կրեմլի խոսնակը։

Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՊՆ-ի տեղեկատվությամբ՝ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։

Ավելի ուշ Բաքուն պաշտոնապես ընդունել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի՝ Սյունիքի մարզի Ներքին Հանդի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ հերթական ագրեսիան է իրականացրել։

Էմմա Չոբանյան