Ադրբեջանի ՍԴ-ն պաշտոնապես հաստատել է ընտրություններում Ալիևի հաղթանակը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ադրբեջանի Սահմանադրական դատարանը պաշտոնապես հաստատել է փետրվարի 7-ին տեղի ունեցած արտահերթ  նախագահական ընտրությունների արդյունքները և գործող նախագահ Իլհամ Ալիևի հաղթանակը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այսօր տեղի ունեցած ՍԴ պլենումի նիստից հետո դատարանի նախագահ Ֆարհադ Աբդուլլաևն ընթերցել է որոշումը։

Սահմանադրական դատարանը հաստատել է նախագահական ընտրությունների արդյունքները։ Ըստ ՍԴ որոշման՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրության համաձայն՝ նախագահական ընտրություններում հաղթել է Իլհամ Ալիևը՝ հավաքելով ձայների 92,12 տոկոսը։ Ընտրություններին մասնակցել է 4մլն 967,795 ընտրող։

Նշենք, որ Ադրբեջանում ընտրություների քվեարկությունն ուղեկցվել է զանգվածային ընտրախախտումներով, որն արձանագրել են նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչները։

Իլհամ Ալիևից զատ՝ ընտրություններին մասնակցում էր ևս 6 թեկնածու՝ Մեջլիսի պատգամավոր և Սոցիալական հետազոտությունների կենտրոնի խորհրդի նախագահ Զահիդ Օրուջը, պատգամավոր Ռազի Նուրուլլաևը, մեկ այլ պատգամավոր՝ «Համայն Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավար Գուդրաթ Հասանգուլիևը, «Մեծ արարում» կուսակցության ղեկավար և խորհրդարանի պատգամավոր Ֆազաիլ Մուստաֆան, Ադրբեջանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախկին ղեկավար Ֆուադ Ալիևը, «Մեծ Ադրբեջան» կուսակցության նախագահ Էլշադ Մուսաևը, որոնք իրականում գործող իշխանությունների աջակիցներն են։

Էմմա Չոբանյան