Բայդենը խոսել է Գազայում վեց շաբաթով մարտերը դադարեցնելու ծրագրի նախապատրաստման մասին

Լուրեր

12.08.2026 | 13:37
Նախագահը Մասիս Մելքոնյանին դատավոր նշանակելու հրամանագիրը չէր ստորագրել, բայց դա ձեզ հետաքրքիր չի. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 13:26
Իսլամ Մախաչևը և Իան Հարին հայացքների մենամարտ են անցկացրել Ռոքի Բալբոայի արձանի մոտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 13:17
Ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն Հայկ Ֆարմանյանն է
12.08.2026 | 13:10
Բաքվից փորձագետների գալը ՀՀ ո՛չ հերքում եմ, ո՛չ հաստատում. Եղոյանը` TRIPP-ի տարածքը ուսումնասիրելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 12:58
Խերսոնում ռուսական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, վիրավորներ կան
12.08.2026 | 12:50
«Օլիմպիակոսն» առաջարկ է արել Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի վերաբերյալ. աղբյուր
12.08.2026 | 12:41
Ալիևը հայտարարել է, թե Նախիջևանի հետ ցամաքային կապն Ադրբեջանի «վաղեմի երազանքն» է
12.08.2026 | 12:40
Երևանի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանել են երկու քաղաքացու
12.08.2026 | 12:33
Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի ափին գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ
12.08.2026 | 12:24
Եկեք, ասեք՝ մեր երազաքների կաթողիկոսը բազմազավակ հայր է, ի՞նչ սոցիալական երաշխիքներ կան․ Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 12:15
Եվս մեկ աստղային ֆուտբոլիստ տեղափոխվել է MLS
12.08.2026 | 12:08
Երիտասարդների ձայնը պետք է ոչ միայն լսելի լինի, այլև իրական ազդեցություն ունենա․ ՄԻՊ
12.08.2026 | 12:01
Թրամփը հաստատել է, որ սպառնալիքի պատճառով Թուրքիայից վերադառնալիս փոխել է օդանավը
12.08.2026 | 11:59
Արման Եղոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.08.2026 | 11:53
2026 թվականի ավարտին Հայաստանում կգործեն 27 երիտասարդական միջավայրեր. ԿԳՄՍ նախարարի ուղերձը
Բոլորը

Միացյալ Նահանգները գործընկերների հետ աշխատում է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև գործարքի շուրջ, որը կներառի Գազայի հատվածում մարտերի վեցշաբաթյա դադար: Այս մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«ԱՄՆ-ն աշխատում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատանդների հարցով գործարքի վրա, որը կներառի առնվազն վեց շաբաթով դադար: Մենք կարող ենք օգտագործել այս ժամանակը՝ ավելի երկար ինչ-որ բան մշակելու համար»,- ասել է Բայդենը մամուլի ասուլիսի ժամանակ:

Ջո Բայդենը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Իսրայելը չպետք է ռազմական գործողություններ իրականացնի Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում՝ առանց այնտեղ ապրող պաղեստինցի խաղաղ բնակիչների անվտանգությունն ապահովելու ծրագրի։ Նույն կարծիքը նա հայտնել էր նախօրեին՝ փետրվարի 12-ին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Ռաֆահում խոշոր ռազմական գործողությունը չպետք է իրականացվի առանց վստահելի ծրագրի՝ այնտեղ ապաստանած ավելի քան մեկ միլիոն մարդկանց անվտանգությունն ու աջակցությունն ապահովելու համար»,- ասել է նա:

Ջո Բայդենն ընդգծել է, որ պաղեստինցի ժողովուրդը, ինչպես իսրայելցիները, կրել է «անպատկերացնելի ցավ և կորուստ» 2023 թվականի հոկտեմբերից ի վեր։