Կառավարությունում տեղի է ունեցել քննարկում ԱՄՆ ՄԶԳ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի վերաբերյալ

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

Կառավարությունում այսօր տեղի է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի վերաբերյալհանդիպում-քննարկում: Հանդիպմանը մասնակցել են առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, ՀՀ բոլոր նախարարությունների, ինչպես նաև այլ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները:

Ողջույնի խոսքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի կառավարության համագործակցությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ, որը բացի ֆինանսական աջակցությունից իր փորձի և կարողությունների վրա հիմնվելով ճիշտ խորհուրդներ է տալիս առանցքային ոլորտներում զարգացումն ապահովելու ուղղությամբ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի իրականացումը երկրի զարգացման համար կարևորագույն ոլորտներում՝ ընդգծելով, որ համատեղ իրականացվող ծրագրերի նպատակները համահունչ ենՀայաստանի զարգացման տեսլականի հետ: Փոխվարչապետը կարևորել է նմանատիպ հանդիպումների կազմակերպումը, որն առիթ է ստեղծում քննարկել համատեղ ապագա անելիքները, մտքեր փոխանակել համատեղ նոր ծրագրերի իրականացման վերաբերյալ:

 

Դեսպան Ռիչարդ Միլսը շնորհակալություն է հայտնելկառավարությունում նման ձևաչափով հանդիպում կազմակերպելու համար, խոսել Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ 25 տարվա գործունեության և կառավարության հետ համագործակցության մասին: Ռիչարդ Միլսը նշել է. «Հայաստանը կարող է հպարտանալ, որ ԱՄՆ ՄԶԳ-ի գործունեությունն այստեղ մարդասիրական օգնությունից վերաուղղորդվել է դեպի առևտրի խթանում և պատշաճ կառավարում: Սա օգնում է տնտեսական աճին և օտարերկրյա ներդրումների ներգրավմանը՝ երկարաժամկետ հեռանկարում հանգեցնելով կենսապայմանների և կենսամակարդակի բարելավման: Մեր գործընկերների հետ մեկտեղ մենք կերտում ենք մի այնպիսի ապագա, որը երկուստեք շահավետ է մեր ժողովուրդների համար»:

Միջոցառման ընթացքում ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը ներկայացրել է կազմակերպության ընդհանուր գործունեությունը, նպատակները և հիմնական սկզբունքները, ինչպես նաև խոսել կազմակերպության կողմից Հայաստանում իրականացված ծրագրերի ու դրանց արդյունքում տեղի ունեցած բարեփոխումների մասին: Այնուհետև հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում առկա խնդիրների ու դրանց լուծման ուղղությամբ ԱՄՆ ՄԶԳ հետ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունների շուրջ: