Բանակում կորուստներն ավելանում են, պաշտոնյաները՝ հանձնարարականներ տալիս․ մտահոգիչ թվեր 2023-ին.  ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նախորդ տարի բանակում մահվան դեպքերը 30 տոկոսով աճել են. 2023 թվականին Զինված ուժերում գրանցվել է 83 մահ, իսկ 2022-ին մահվան 64 դեպք էր արձանագրվել։ 2023-ի դեպքերից 19-ը եղել է հրադադարի խախտման հետևանքով։ Վիճակագրությունն ամբողջացրել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։

2023 թվականին բանակում մահվան դեպքերի թվի աճը կապված է նաև տարեսկզբին Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետ, որի հետևանքով 15 զինծառայող զոհվեց։

Անցյալ տարի մտահոգիչ է եղել հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացությունների թիվը, որը, 2022-ի համեմատ, աճել է 36%-ով։

Առողջական խնդիրներով զորակոչված և բանակում մահացած զինծառայողների խնդիրը նույնպես արդիական է մնում։ Ցավալի պատկերն ամբողջացնում է սպանությունների ու ինքնասպանությունների չնվազող թիվը, որին օրերս անդրադարձել էր նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Բանակի կազմավորման 32-ամյակի առիթով էլ վարչապետն էր իր ելույթում խոսել Զինված ուժերի խնդիրներից՝ հայտարարելով՝ բանակը պետք է դադարի լինել էժանագին կենացների օբյեկտ։

Իսկ գուցե բանակում մահվան դեպքերի մասով ծառացած խնդիրն ավելի՞ խորքային է. ազգային անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը պատասխանում է՝ անկախություն հռչակած երկրի բանակում դեռևս սովետական բարքերն են իշխում։ Բարձր ամբիոններից հնչող ելույթների մակարդակից պետք է իջնել՝ կառավարության անդամներին հորդորում է Արզումանյանը։

Հայաստանում կոչերի ու հանձնարարականների պակաս չկա, գոնե Զինված ուժերում մահվան դեպքերի մասով։ Այս տարին սկսվել է բանակում իրար հաջորդող մահերով․ 1 օրում՝ մահվան 2 դեպք։ Փաստի առթիվ Փաշինյանը շտապեց հանձնարարական տալ՝ բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների կանխարգելման ուղղությամբ պետք է հետևողական աշխատել։ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն էլ նույնաբովանդակ մեկ այլ հանձնարարական տվեց արդեն զորամասում․ պետք է անել ամեն հնարավորը՝ հետագայում նմանօրինակ դեպքերը բացառելու համար։ Նմանատիպ հանձնարարականներ եղել նաև նախորդիվ հանրային մեծ հնչեղություն ստացած մահվան ելքով միջադեպերից և պատահարներից հետո, բայց, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, դրանք եղել են խիստ անարդյունավետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան