Ադրբեջանում ՌԴ դեսպանը՝ Արցախում ռուս խաղաղապահների ճակատագրի մասին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Բաքվում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ իրականացրած ագրեսիան ու դրան հաջորդած էթնիկ զտումն անվանել է «հակաահաբեկչական» գործողություն։ «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում նա անդրադարձել է նաև Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներին, ինչպես նաև նրանց մանդատին։

«Թեման շատ կարևոր է։ Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի՝ 2020 թվականի նոյեմբերի հայտարարության մեջ Հայաստանի զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ՝ այնտեղ ռուս խաղաղապահներ են մտցվել հինգ տարի ժամկետով, սա հասկանալի էր: Այնտեղ բնակվում էր հայ բնակչություն, տարբեր հաշվարկներով՝ 110-120 հազար մարդ։ Խաղաղապահները կատարում էին իրենց գործառույթը, մի կողմից՝ պաշտպանելով Ադրբեջանի այս տարածքը, մյուս կողմից, իհարկե, հայ բնակչության համար կարևոր էր, որ այնտեղ գտնվեին ռուս խաղաղապահներ՝ ապահովելու իրենց անվտանգությունը։ Իսկ այժմ, հակաահաբեկչական գործողության ավարտից հետո, ռուս խաղաղապահներն ադրբեջանական ուժերի հետ միասին պարեկություն են իրականացնում տարածքում՝ պաշտպանելով շենքերն ու մշակութային կառույցները»,-ասել է ռուս դիվանագետը։

Նա հավելել է, թե Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ հիմա համաձայնեցվում են խաղաղապահ զորախմբի վերաբերյալ Մոսկվայի ու Բաքվի միջև բանակցությունների հաջորդ փուլի ժամկետները։

Եվդոկիմովը նաև ասել է, որ ՌԴ-ում մարտի 15-17-ն անցկացվող նախագահական ընտրությունների հետ կապված  Ադրբեջանում բացվելու են ընտրատեղամասեր։ Ռուս դիվանագետը նաև նշել է, որ քվեարկության կետ է բացվելու նաև Ստեփանակերտում (նա անվանել է Խանքենդի), քանի որ այնտեղ ռուս խաղաղապահ զորախումբն է գտնվում։