Բաքուն Երևանին մեղադրում է ականապատ դաշտերի «անօգուտ» ու «ոչ ճշգրիտ» տեղեկամատյաններ փոխանցելու մեջ

Լուրեր

20.02.2026 | 15:30
Իրանում առնվազն 26 ցուցարար մահապատժի է դատապարտվել. Iran Human Rights
20.02.2026 | 15:21
Նեյմարը չի բացառել, որ կավարտի կարիերան այս տարի
20.02.2026 | 15:10
Ձյունը չմաքրեի՞նք. փոխքաղաքապետը` փոսերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 15:00
Մակրոնը մայիսին Հայաստան կգա // Երևանում սպանված չեչենուհուն ՀՀ-ում կհուղարկավորեն․ ԼՈՒՐԵՐ
20.02.2026 | 14:52
Պատասխանատվությամբ հայտարարում եմ`խախտումները չնկատելու միտում չունենք. փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 14:45
Վարդանանց փողոցում առանց բիտումի ասֆալտ են արել, կքանդվի, նորից կարվի. Փամբուխչյան
20.02.2026 | 14:39
Լավրովն Արաղչիի հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակն է քննարկել
20.02.2026 | 14:30
Ադելիա Պետրոսյան․ Այսպիսի ելույթից հետո բարդ կլինի վերադառնալ Ռուսաստան
20.02.2026 | 14:14
Պուտինը ՌԴ ԱԳ փոխնախարարին Թուրքիայում դեսպան է նշանակել
20.02.2026 | 13:53
Մեղրի համայնքին է վերադարձվել շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս. Դատախազություն
20.02.2026 | 13:44
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.21%-ով և կազմել 4975.90 դոլար
20.02.2026 | 13:40
Աշխարհի գավաթ․ Հայ մարմնամարզիկները դուրս են եկել եզրափակիչ
20.02.2026 | 13:35
Թուրքիայում DW-ի լրագրողը ձերբակալվել է Էրդողանին վիրավորվելու համար
20.02.2026 | 13:34
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
20.02.2026 | 13:26
Կոնֆերենցիաների լիգա. Հովհաննես Համբարձումյանի գոլը՝ խաղային օրվա լավագույնների թվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Հայաստանը Ադրբեջանին  ականապատ դաշտերի 8 տեղեկամատյաններ է փոխանցել։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ականազերծման գործակալությունը (ANAMA): Ըստ աղբյուրի՝ քարտեզները հիմնականում առնչվում են Քարավաճառի Մռավի լեռնաշղթայի երկայքով «ականապատ հատվածներին»։ Բաքուն պնդում է, որ դրանք «չեն համընկնում ականների իրական տեղակայման հետ, կոորդինատները սխալ են և անօգուտ»։

Ավելի վաղ ՀՀ ԱԱԾ հայտարարություն էր տարածել, որ ՀՀ-ն, հումանիտար նկատառումներից ելնելով, Ադրբեջանին կփոխանցի ականապատ դաշտերի քարտեզների վերաբերյալ 8 տեղեկամատյաններ։ Նշվում էր, որ այդ տեղեկամատյանները աշխատանքային խողովակներով կփոխանցվեն ադրբեջանական կողմին: Դրանց կրկնօրինակները կփոխանցվեն միջազգային գործընկերներին։

Ադրբեջանի ԱԳՆ-ն այնուհետև հայտարարություն էր տարածել ու Հայաստանի հասցեին կրկին անհիմն մեղադրանքներ հնչեցրել։

«Մենք բազմիցս նշել ենք, որ ներկայացված քարտեզներն անօգուտ են, թերի և չեն արտացոլում իրական իրավիճակը։ Թեև այս քարտեզները ցույց են տալիս, որ մեր տարածքներում թաղված է 400 հազար ական, իրականում ականների թիվը գերազանցում է 1 միլիոնը։ Հայկական կողմի այս հայտարարությունը ցույց է տալիս, որ այդ երկրի նպատակը մարդասիրական գործընթացին նպաստելը չէ, և այդ քայլը չի ​​կարող դիտարկվել որպես վստահության ամրապնդման միջոց»,-ասվում էր հայտարարությունում։

ՀՀ ԱԳՆ-ն էլ իր հերթին արձագանքել էր Բաքվին․

«Ինչպես բազմիցս նշվել է, Հայաստանը, որպես վստահության ամրապնդման միջոց, Ադրբեջանին է փոխանցել իր տրամադրության տակ եղած ականապատ դաշտերի բոլոր քարտեզները, որոնք ստացել է Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաներից։ Ավելի ուշ, առաջնորդվելով մարդասիրական նպատակներով, Հայաստանը Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաների շրջանում հարցումների հիման վրա նոր քարտեզներ է պատրաստել՝ քարտեզները Ադրբեջանին փոխանցել համար: Ցավոք, այս նախաձեռնությունն ադրբեջանական կողմից անմիջապես խիստ բացասական և հեգնական արձագանք ստացավ, որը մերժում է վստահության ամրապնդմանն ուղղված Հայաստանի ջանքերը, շարունակում է շահարկել թեման և Հայաստանի դրական քայլը դարձնում էսկալացիայի և բացասական հռետորաբանության առիթ»,- նշված էր  է ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում գրառման մեջ։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Արդարադատության դատարանը 2023 թ-ի փետրվարին միաձայն քվեարկությամբ ամբողջությամբ մերժել էր Ադրբեջանի կողմից հրատապ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ միջնորդությունը՝ հերքելով Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում ականներ տեղադրելու կեղծ մեղադրանքները։ Դատարանը հայտարարել էր, որ Ադրբեջանը չի ներկայացրել ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ ականների հետ կապված Հայաստանի ենթադրյալ վարքագիծը «նպատակ ունի խաթարել էթնիկ ադրբեջանցիների իրավունքները»։

Էմմա Չոբանյան