«Դուք պետք է վճարեք». Թրամփը սպառնում է «խրախուսել» ՌԴ-ին հարձակվել ՆԱՏՕ-ի դաշնակիցների վրա

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Երբ ԱՄՆ օրենսդիրները քննարկում են Ուկրաինային նոր օգնություն տրամադրելու հարցը Ռուսաստանի ներխուժման երկրորդ տարելիցին ընդառաջ, ԱՄՆ նախկին նախագահ, Հանրապետականների ֆավորիտ թեկնածու Դոնալդ Թրամփը բազմիցս ասել է, որ անարդարացի է ԱՄՆ-ին պարտավորեցնել պաշտպանել ՆԱՏՕ-ի 30 անդամ այլ երկրներին: Նա դա բացատրել է նրանով, որ այդ երկրները չեն կատարում Դաշինքի հանդեպ իրենց ֆինանսական պարտավորությունները․ փոխանցում է France24-ը։

Շաբաթ օրը, ելույթ ունենալով Հարավային Կարոլինայում կայացած քարոզարշավի ժամանակ, Թրամփը նկարագրել է մի զրույց գործընկեր պետության ղեկավարի հետ ՆԱՏՕ-ի չճշտված հանդիպման ժամանակ:

«Մեծ երկրի նախագահներից մեկը ոտքի կանգնեց ու ասաց՝ դե, պարոն, եթե չվճարենք, իսկ մեզ վրա Ռուսաստանը հարձակվի, մեզ կպաշտպանե՞ք։ Ասացի՝ չվճարեցի՞ր, օրինախա՞խտ ես։ Ես ձեզ չեմ պաշտպանի։ Իրականում ես նրանց (Ռուստաստանին-խմբ․) կխրախուսեի անել այն, ինչ ուզում են: Դուք պետք է վճարեք»,- պատմել է ԱՄՆ նախկին նախագահը:

Ըստ Թրամփի՝ ՆԱՏՕ-ն փլուզվում էր մինչև իր նախագահ դառնալը․ «Ես եկա, ասացի՝ բոլորը պետք է կվճարեն»։