Եռացատկորդ Լևոն Աղասյանն արծաթե մեդալ է նվաճել Ստամբուլում

Լուրեր

07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
Բոլորը

Հայաստանի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանը ճանաչվել է Ստամբուլում անցկացված Բալկանյան երկրների ձմեռային առաջնության փոխչեմպիոն։ Աղասյանը ցույց է տվել 16,28 մետր արդյունք և արծաթե մեդալ նվաճել: Այս մասին հաղորդում են ԿԳՄՍ նախարարությունից։

Հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանի խոսքով՝ թիմի առաջատար աթլետներն արդարացրել են սպասելիքները․ «Թե՛ Երվանդը, թե՛ Լևոնը լավ հանդես եկան ու արդարացրին սպասելիքները։ Իհարկե, Լևոնը կարող էր նաև ոսկե մեդալը նվաճել, ցավոք՝ չստացվեց։ Երվանդը գերազանց մարտավարություն վարեց ու իր փորձի հաշվին առաջ անցավ բավականին ուժեղ մրցակիցներից։ Այս արդյունքի շնորհիվ նա իրավունք ստացավ մասնակցելու Բեգրադի փակ մարզասրահում փետրվարի 13-ին մեկնարկելիք մրցաշարին»,- ասում է Գրիգոր Բարսեղյանը։

Ինչ վերաբերում է Ստամբուլում ունեցած ելույթներին՝ մարզչի խոսքով իրենք որևէ կաշկանդվածություն չեն զգացել․ «Սա, իհարկե, խորհրդանշական հաղթանակ էր, բայց մեր առաջատար մարզիկները Թուրքիայում բազմիցս մեդալներ են նվաճել ու ռեկորդներ սահմանել։ Որևէ կողմնապահություն կամ առանձնահատուկ վերաբերմունք մեր հանդեպ չենք զգացել։ Ամեն ինչ կարգին է»։

Հայաստանի աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչն առանձնացնում է նաև վազորդ Էլլադա Ալավերդյանի ու երիտասարդ եռացատկորդ Գոռ Հովակիմյանի ելույթները։ Էլլադան 800 մետր վազքատարածությունը հաղթահարել է 2։07․97 րոպեում և մարզասրահների Հայաստանի ռեկորդ սահմանել, իսկ Գոռը 15,59 մետր արդյունքով անձնական ռեկորդ է սահմանել։

Հիշեցնենք՝ Հայաստանի աթլետիկայի հավաքականը մրցավայր է մեկնել Գրիգոր Բարսեղյանի և Արսեն Պետրոսյանի գլխավորությամբ: Հավաքականի կազմում ընդգրկված են եղել նաև վազորդներ Ռոման Ալեքսանյանը, Գայանե Չիլոյանը, հեռացատկորդներ Յանա Սարգսյանը և Գոռ Բեգլարյանը:

Ամենայն հավանականությամբ, Երվանդ Մկրտչյանը Բալկանյան երկրների ձմեռային առաջնության արդյունքներով իրավունք կստանա մասնակցելու նաև Գլազգոյի փակ մարզասրահում մարտի 1-3-ը անցկացվելիք աշխարհի ձմեռային վարկանիշային առաջնությանը:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ վազորդ Երվանդ Մկրտչյանը, 1500 մետր վազքատարածությունում ցույց տալով 3։45․55 րոպե արդյունք, գրավել էր առաջին տեղը՝ հետևում թողնելով Թուրքիայի երկու ներկայացուցիչների։