Ինչու են Մուրացանի զինվորական հոսպիտալից հեռացվել նահատակված զինվորների լուսանկարները

Լուրեր

06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
Բոլորը

Factor.am-ը ահազանգեր էր ստացել, որ Կենտրոնական կլինիկական զինվորական (Մուրացան) հոսպիտալի ադմինիստրացիայի 2-րդ հարկից  հեռացվել են Արցախյան պատերազմում նահատակված զինվորների լուսանկարները։ Մեր ստացած տեղեկատվությունը ճշտելու նպատակով փորձեցինք կապ հաստատել ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի հետ, սակայն ապարդյուն։ Ապա զանգահարեցինք Մուրացանի զինվորական հոսպիտալի տնօրենի ընդունարան, որտեղից մեզ պատասխանեցին. «Եթե ինչ-որ հարցեր ունեք, մոտեցեք ստեղ, մենք քաղաքային հեռախոսով ոչ մի բան չենք պատասխանում»։

Այցելեցինք Մուրացանի զինվորական հոսպիտալ, սակայն մեզ թույլ չտվեցին ներս մտել՝ պատճառաբանելով, որ նախարարությունից թույլտվություն է անհրաժեշտ: Երեկ ամբողջ օրը ՊՆ-ից թույլտվություն և մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, իսկ այսօր արդեն նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը Factor.am-ին պարզաբանեց, թե որն է Մուրացանի զինվորական հոսպիտալից նահատակված զինվորների լուսանկարների հեռացման պատճառը:  

«Գլխավոր շտաբի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը բոլոր զորամասերի տեղեկատվության և ժամանցի սենյակներում իրականացնում է վերանորոգման աշխատանքներ, այդ թվում նաև տպագրական նյութերի, քանի որ ժամանակի ընթացքում դրանք մաշվում են: Իրականացվում են տպագրական նյութերի թարմացման, վերանորոգման, թեմատիկ առումով համալրման մի շարք աշխատանքներ: Իսկ Փառքի անկյուններում իրականացվում են ոճային առումով արդիականացման աշխատանքներ»,- փոխանցեց Արամ Թորոսյանը:

Միևնույն ժամանակ մեզ չհաջողվեց մամուլի քարտուղարից ստանալ հարցի պատասխանը՝  արդյո՞ք վերանորգման աշխատանքներից հետո հեռացված լուսանկարները նույնությամբ կտեղադրվեն:

Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն էր տարածվել, թե ԿԳՄՍ նախարարությունը հանձնարարական է ուղարկել ՀՀ տարբեր դպրոցների տնօրեններին` կրթօջախներից հեռացնել Արցախյան պատերազմում զոհված հերոսների Փառքի անկյունները։ Նախարարությունից, սակայն, հերքել էին այդ տեղեկությունը։

Անի Թամրազյան