Հայաստանը բարձր է գնահատում Իրանի ղեկավարության հստակ դիրքորոշումը՝ մեր երկրի տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության վերաբերյալ․ ՀՀ նախագահը՝ դեսպանին

Լուրեր

07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին. տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Ողջունելով դեսպանին՝ նախագահը շնորհավորել է նրան և բարեկամ Իրանի ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-ամյակի առթիվ: «Վստահ եմ, որ մեր երկու երկրների առանձնահատուկ հարաբերություններն ավելի կամրապնդվեն և հետագայում նոր հորիզոններ կգրավեն: Ցանկանում եմ ընդգծել, որ անկախության հենց առաջին օրերից մենք ջերմ հարաբերություններ ենք հաստատել և այդ հարաբերություններում ընդունված սկզբունքները մինչև հիմա պահպանում են: Վստահ եղեք, որ նույն տրամադրվածությամբ և նույն գաղափարներով մենք առաջնորդվելու ենք նաև ապագայում»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:

Նախագահը կարևորել է երկու երկրների տարբեր շրջանակների միջև փոխայցելությունների ակտիվացումն ու միմյանց, հատկապես՝ տնտեսական հնարավորությունների բացահայտումը։

Վահագն Խաչատուրյանն առանձնահատուկ ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի ղեկավարության հստակ դիրքորոշումը՝ մեր երկրի տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության վերաբերյալ:

Դեսպան Մեհդի Սոբհանին շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ շնորհավորանքի համար: «Ուրախ եմ այսօր Ձեզ հետ հանդիպելու համար: Կարծում եմ՝այսօրվա այս հանդիպումն արտահայտումն է այն հարգանքի, որն դուք ունեք Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության և ժողովրդի նկատմամբ»,- ասել է դեսպանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկու երկրների բազմոլորտ համագործակցության օրակարգային հարցերին: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են անցնող տարվա ընթացքում մեկնարկած հայ-իրականական մի շարք համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ արձանագրված ձեռքբերումները:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում Իրանի և Հայաստանի արդյունավետ համագործակցությունը, կարևորվել է հայ-իրանական դարավոր տնտեսական, մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված քայլերի շարունակականությունը: Շեշտվել է նաև երկու երկրների գործարար շրջանակների միջև առկա համագործակցության հետագա զարգացման և գործընկերության ընդլայնմանն ուղղված ջանքերի խթանման կարևորությունը: