Կիևը հայտարարում է, որ Բելգորոդում կործանված Իլ-76-ում ուկրաինացի ռազմագերիների չեն եղել

Լուրեր

12.08.2026 | 15:25
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Եվրոպայի Սուպերգավաթի հաղթողին
12.08.2026 | 15:21
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.08.2026 | 15:18
Չինաստանի դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
12.08.2026 | 15:10
ՔՊ-ականների բոյկոտն ԱԺ-ում՝ «կաթողիկոս» բառը լսելիս // Ալիևը՝ ՀԱԷԿ-ի փակման անհրաժեշտության մասին․ ԼՈՒՐԵՐ
12.08.2026 | 15:01
Օրենբուրգում նավթավերամշակման գործարանին հարվածից հետո վառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
12.08.2026 | 14:47
Գելենջիկում մասնակի արտակարգ դրություն է հայտարարվել ԱԹՍ-ների հարձակումից հետո
12.08.2026 | 14:38
Սիսիանում գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
12.08.2026 | 14:29
Հալածանքների եմ ենթարկվել ՊԵԿ-ում․ Հայկ Ֆարմանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 14:22
Հորմուզի նեղուցը կբացվի այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն ընդունի Իրանի պայմանները․ Ռեզայի
12.08.2026 | 14:16
72-ամյա պատգամավորը մասնակցել է Ռուսաստանի գավաթի հանդիպման
12.08.2026 | 13:58
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.08.2026 | 13:49
Հորդառատ տեղումներ կլինեն, հնարավոր է նաև կարկուտ
12.08.2026 | 13:37
Նախագահը Մասիս Մելքոնյանին դատավոր նշանակելու հրամանագիրը չէր ստորագրել, բայց դա ձեզ հետաքրքիր չի. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 13:26
Իսլամ Մախաչևը և Իան Հարին հայացքների մենամարտ են անցկացրել Ռոքի Բալբոայի արձանի մոտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 13:17
Ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն Հայկ Ֆարմանյանն է
Բոլորը

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ ՌԴ-ում Բելգորոդի մերձակայքում կործանված Իլ-76 ինքնաթիռում ուկրաինացի ռազմագերիներ չեն եղել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Եղե՞լ են այնտեղ մեր ռազմագերիները, ձեզ հստակ կարող եմ ասել՝ ոչ»,- ասել է Դանիլովը «Բաբել» պարբերականին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ եթե ինքնաթիռում ռազմագերիներ լինեին, կործանման վայրում ավելի շատ «կենսաբանական նյութ» կլիներ։

Իլ-76 ինքնաթիռը կործանվել է հունվարի 24-ին Բելգորոդի շրջանում։ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ օդանավում 65 ուկրաինացի ռազմագերիներ են եղել, որոնց տեղափոխում էին փոխանակման նպատակով։ Ռուսական կողմը պնդում է, որ Իլ-76-ի կործանման հետևում կանգնած են ուկրաինական ուժերը։

Ուկրաինական հետախուզությունը հաստատել էր, որ այդ օրը ռազմագերիների փոխանակում էր նախատեսվում, սակայն նաև նշել, որ չեն կարող ասել, թե ովքեր են եղել ինքնաթիռում։

Նախօրեին էլ ամերիկյան New York Times-ը, իր աղբյուրներին վկայակոչելով, հայտնել էր, որ Իլ-76-ն իսկապես խոցվել է ուկրաինական Patriot համակարգի կողմից, ինչպես պնդում են ռուսական իշխանությունները։ Աղբյուրները չեն հաստատել, որ ինքնաթիռում եղել են ուկրաինացի ռազմագերիներ, և ենթադրում են, որ օդանավում գտնվողների թիվը կարող է ավելի քիչ լինել, քան Ռուսաստանում քննարկվող 65 հոգին։