Ասացին՝ «պավեստկան» չվերցրեցիր՝ կդատվես․ մայրը պնդում է՝ որդուն խնդիրներով են զորակոչել, ՊՆ-ն լռում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

Նորակոչիկի մայր Մարինեն ահազանգում է՝ որդուն պարտադիր զինվորական ծառայության են տարել առողջական խնդիրներով։ Factor TV-ն խնդրին անդրադառնում է՝ առանց զինծառայողին նույնականացնող տվյալները հրապարակելու, նրան զորամասում թիրախավորվելուց զերծ պահելու համար։

Մոր խոսքով՝ որդին սրտի և զարկերակային ճնշման հետ կապված խնդիրներ, ալերգիա ունի։ Մարինե Գևորգյանը պնդում է, որ երբ զինվորական կոմիսարիատում բարձրաձայնել են տղայի առողջական խնդիրների մասին, հանձնաժողովի բժիշկն անտարբեր մոտեցում է ցուցաբերել, որդու առողջությանն առնչվող փաստաթղթերը պատշաճ չեն ուսումնասիրվել։

Կենտրոնական բժշկական հանձնաժողովը տղային պիտանի է ճանաչել ծառայության համար, սակայն սահմանափակումներով․ ֆիզիկական վարժություններ չեն թույլատրվում։ Մայրն այժմ պահանջում է, որ որդու առողջական վիճակը կրկին փորձաքննության ենթարկվի։

Մարինե Գևորգյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին նամակ է գրել, բայց պատասխան չի ստացել։ Նույնաբովանդակ գրություններ է ուղարկել Գլխավոր դատախազություն և Քննչական կոմիտե։

Նորակոչիկի մոր ահազանգի առնչությամբ Պաշտպանության նախարարությունից Factor TV-ին որևէ պարզաբանում չներկայացրեցին, միայն ճշտեցին տվյալները՝ խնդրին ծանոթանալու համար։

ՀՔԱՎ գրասենյակի ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանում և Արցախում առողջական խնդիրների պատճառով 2023 թվականին մահացել է 12 զինծառայող։ Չնայած դեպքերը, 2022-ի համեմատ, հինգով նվազել են, սակայն զինծառայողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Ժաննա Ալեքսանյանը նշում է՝ վերջին հինգ տարում առողջական խնդիրներով պայմանավորված մահվան դեպքերը բանակում աճել են։

Իրավապաշտպանի խոսքով՝ Պաշտպանության նախարարությունը պատշաճ հետևողականություն չի դրսևորում դժբախտ պատահարները կանխելու համար։

Նախորդ շաբաթ Սուրեն Պապիկյանը, անդրադառնալով ոչ մարտական պայմաններում բանակում գրանցվող մահացության դեպքերին և խոսելով ինքնասպանությունների ու սպանությունների աճի մասին, ուշադրություն էր հրավիրել հիվանդությունների պատճառով մահվան դեպքերի վրա։

Ժաննա Ալեքսանյանը քննադատում է Պապիկյանի այս մոտեցումը՝ նշելով, որ նախարարը, փաստորեն, խոստովանում է՝ առողջական խնդիրներով զինծառայողներ են զորակոչվում բանակ։

Նշենք, որ ըստ ՀՔԱՎ գրասենյակի՝ 2023 թվականին Հայաստանում և Արցախում ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան 83 դեպք է գրանցվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան