«Մարտի 1-ի» գործով Սերժ Սարգսյանը պետք է հարցաքննվի. Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
Բոլորը

Հայ հանրության հիմնական զանվածը խորապես համոզված է, որ «Մարտի 1-ի» հանրահավաքը ցրելու, բիրտ ուժ կիրառելու, զորքերը քաղաք մտցնելու հրաման տվողը եղել է այն ժամանակվա գերագույն գլխավոր հրամանատարը, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը:

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:

«Մարտի 1-ի գիշերը գործողություններ են կատարել ուժային բոլոր կառույցները, միաժամանակ, որոնք չէին կարող միմյանցից անջատ գործընթացներ ծավալել, պիտի լիներ մեկը, ով բոլոր ուժային կառույցներին հրահանգ տար: Անկասկած, դա արել է Ռոբերտ Քոչարյանը, հանրությունն այդպես է մտածում և հանրային այդ մոտեցումը դատարանի կողմից կամ պետք է հաստատվի, կամ հերքվի»,- նշեց Արամ Սարգսյանը:

Ընդդիմադիր գործիչը համոզված է, որ Ռոբերտ Քոչարյանը մեղավոր է, և դատարանն ունի բավարար հիմքեր նրա մեղավորությունն ապացուցելու համար:

Արամ Սարգսյանի պնդմամբ՝ անցած տասը տարիների ընթացքում «Մարտի 1-ի» բացահայտումը հասնելու էր մարդկանց, որոնք Սերժ Սարգսյանի թիմի անդամներ էին: «Եթե Հանրապետական կուսակցությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ շահագրգռված լիներ «Մարտի 1-ը» բացահայտելով, ապա այդ թիմից շատ շատերը դատարանի առաջ պատասխան տալու խնդիր էին ունենալու»,- շարունակեց Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ Ռոբերտ Քոչարյանի և նրա շրջապատին պատկանող բիզնեսները Սերժ Սարգսյանի իշխանության օրոք բարգավաճել են:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան