«Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցելու փետրվարի 7-ի արտահերթ նիստին․ հայտարարություն

Լուրեր

07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
Բոլորը

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը հայտարարություն է տարածել ավագանու անդամների նկատմամբ բռնաճնշումների ահազանգի վերաբերյալ՝ տեղեկացնելով, որ խմբակցությունը չի մասնակցելու փետրվարի 7-ի արտահերթ նիստին։

»Այսօր մամուլում եւ սոցցանցերում ահազանգ է տարածվել այն մասին, որ ՔՊ-ն իրավապահների միջոցով բռնաճնշումներ է գործադրում Երեւանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության որոշ անդամների նկատմամբ՝ ստիպելով նրանց վաղվա արտահերթ նիստում քվեարկել ըստ ՔՊ-ի ցանկության, այսինքն, ավագանու մանդատից զրկել Հայկ Մարությանին եւ ավագանու ընդդիմադիր մի քանի այլ անդամների։

Այս ահազանգի կապակցությամբ հայտարարում ենք հետեւյալը․
– Երեւանի ավագանու վերջին ընտրությունների արդյունքների հրապարակումից անմիջապես հետո «Ազգային առաջընթաց» խմբակցությունը եւ նրա լիդեր Հայկ Մարությանը հստակ հայտարարել են իրենց գերնպատակը՝ թույլ չտալ քաղաքապետարանում ՔՊ իշխանության վերարտադրությունը։ Ցավոք, այդ նպատակին հնարավոր չի եղել հասնել՝ «Հանրային ձայն» խմբակցության գործողությունների պատճառով,
– ԱԱԿ խմբակցությունը առաջին իսկ օրվանից մինչեւ օրս որդեգրել է հստակ դիրքորոշում՝ թույլ չտալ, որպեսզի ՔՊ-ի եւ նրա արբանյակների իշխանությունը անցկացնի մայրաքաղաքի համար վնասակար իր որոշումները։ Ցավոք, կրկին ընդդիմադիր որոշ գործընկերների գործողությունների պատճառով ոչ միշտ է հաջողվել դա անել,

ԱՅԴՈՒՀԱՆԴԵՐՁ,
ծայրահեղ անընդունելի ենք համարում որեւէ ուժի եւ անձի հանդեպ քաղաքական հալածանքները, այս կամ այն կերպով ավագանու անդամի քվեարկության վրա ազդելու հարկադրանքը։ Այս առումով հիշեցնում ենք, որ նմանատիպ ճնշումների մասին ահազանգներ եղել են նաեւ 2021-ի դեկտեմբերին, երբ ՔՊ-ն ձգտում էր ամեն գնով քաղաքապետի պաշտոնից հեռացնել Հայկ Մարությանին։ Ինչպես նաեւ, արդեն այս գումարման ավագանու կարճատեւ աշխատանքի ընթացքում ՔՊ-ն տարբեր տեսակի ճնշումների է դիմել ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» եւ «Մայր Հայաստան» խմբակցությունների անդամների դեմ եւս՝ տարատեսակ կամայականություններից սկսած՝ մինչեւ քաղաքապետարանի միջանցքում ՔՊ-ական թաղապետերի կազմակերպած խայտառակ ծեծկռտուքը։

Ուստի, իրավապահներից ակնկալում ենք «Հանրային ձայն» խմբակցության անդամների դեմ բռնաճնշումների մասին այսօրվա ահազանգի վերաբերյալ հստակ պարզաբանումներ տալ։
Դիմում ենք Մարդու իրավունքների պաշտպանին՝ ահազանգի հետքերով ուսումնասիրություն կատարելու եւ արդյունքների մասին հանրությանը իրազեկելու պահանջով։

Հանրությանը տեղեկացնում ենք նաեւ, որ «Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցելու փետրվարի 7-ի արտահերթ նիստին եւ քաղաքապետարանում է լինելու միայն հանրության հետ (այդ թվում՝ մամուլի միջոցով) շփվելու նպատակով»,- ասված է հայտարարությունում։

Վարդան Ղուկասյանը, որ վերջերս հայտարարել էր նոր՝ ԴՕԿ (Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն) անվանումով կուսակցություն հիմնելու մասին, երեկ հայտարարել է, որ Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցությունն այլևս չի մասնակցելու որևէ նիստի։ Նա նաև անհրաժեշտություն էր համարել ավագանու նոր՝ արտահերթ ընտրություններ անցկացնելը։

Վաղը՝ փետրվարի 7-ին, ավագանու արտահերթ նիստում քննարկվելու է ընդդիմադիր 5 անդամի՝ «Մայր Հայաստան» խմբակցությունից Նարինե Հայրապետյանին, Սոնա Աղեկյանին, Զարուհի Փոստանջյանին և Գևորգ Ստեփանյանին, «Ազգային առաջընթաց» խմբակցությունից նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին մանդատներից զրկելու հարցը։