«Հանրային ձայն» խմբակցությունն արդյո՞ք կբոյկոտի․ ավագանու անդամներին մանդատազրկելու նիստը կարող է տապալվել

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Վարդան Ղուկասյանը, որ վերջերս հայտարարել էր նոր՝ ԴՕԿ (Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն) անվանումով կուսակցություն հիմնելու մասին, երեկ հայտարարել է, որ Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցությունն այլևս չի մասնակցելու որևէ նիստի։ Նա նաև անհրաժեշտություն էր համարել ավագանու նոր՝ արտահերթ ընտրություններ անցկացնելը։ «Ազգային առաջընթաց» խմբակցությունն իր հերթին ավելի վաղ հայտարարել էր, որ պահանջում է Տիգրան Ավինյանի հրաժարականը։ 

Վաղը՝ փետրվարի 7-ին, ավագանու արտահերթ նիստում քննարկվելու է ընդդիմադիր 5 անդամի՝ «Մայր Հայաստան» խմբակցությունից Նարինե Հայրապետյանին, Սոնա Աղեկյանին, Զարուհի Փոստանջյանին և Գևորգ Ստեփանյանին, «Ազգային առաջընթաց» խմբակցությունից նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին մանդատներից զրկելու հարցը։ Նախագծերի հեղինակաները համագործակցության հուշագիր կնքած ՔՊ և «Հանրապետություն» խմբակցություններն են, որոնց ձայները (32) բավարար չեն ընդդիմադիր անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար։ 

Երևան քաղաքում ՏԻՄ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանվում է՝ ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ։ Ավագանին բաղկացած է 65 անդամից և որպեսզի ընդդիմադիր անդամները զրկվեն մանդատներից, հարկավոր է 33 կողմ ձայն։ Եթե քվորում չապահովվի, այսինքն՝ «Հանրային ձայն» խմբակցությունն իսկապես չմասնակցի և չգրանցվի նիստին, ապա «Մայր Հայաստանն» ու «Ազգային առաջընթաց» խմբակցությունները ևս կբոյկոտեն արտահերթ նիստը, ըստ այդմ՝ արտահերթ նիստը չի կայանա։

Այսօր Factor TV-ն քաղաքապետարանում «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանից փորձեց ճշտել՝ ի՞նչ է անելու իրենց խմբակցությունը, մասնակցելո՞ւ է նիստին։ Ավագյանը պատասխանեց, որ անձամբ ինքը դեռ չի որոշել, ասաց՝ վաղը նիստին կտեսնենք, թե ինչ է լինելու և իրենք ինչպես են վարվելու։ Նրանից հետաքրքրվեցինք՝ Վարդան Ղուկասյանի հետ համաձայնեցված չե՞ն գործում արդյոք, որ նրա հայտարարությունից հետո ասում են՝ դեռ չենք որոշել։ Ավագյանը պատասխանեց՝ վերջին պահին կարող է ինչ-որ բան փոխվել, բայց եթե Ղուկասյանն ասել է, ուրեմն այդպես է։  

Նկատենք, որ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է նաև Վահան Ավագյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է կիրակի օրերին կարմիր գծերում մեքենա կայանելը դարձնել անվճար։ Երբ Ավագյանին հիշեցրինք սա, ասաց, որ ավելի կարևոր հարցեր կան՝ ըստ էության նկատի ունենալով խմբակցության դիրքորոշումը։