Ադրբեջանական որոշ ԶԼՄ-ներ անհիմն մեղադրանքներ են հրապարակում ՀՀ-ում ԵՄ առաքելության մասին․ Բաքվում ԵՄ պատվիրակության ղեկավար

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Բաքվում ԵՄ պատվիրակության ղեկավար Պետեր Միխալկոն անդրադարձել է ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից ՀՀ-ում տեղակայված Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության դեմ իրականացվող արշավին։

«Ափսոսում եմ, որ վերջին օրերին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ բացարձակապես անհիմն մեղադրանքներ են հրապարակել Հայաստանում ԵՄ առաքելության հասցեին։ Ես ընդգծում եմ, որ EUMA-ն քաղաքացիական, անզեն առաքելություն է, և նրա մանդատը դիտորդական առաքելությունն է»,- գրել է Միխալկոն X-ի իր էջում։

Ըստ դիվանագետի՝ առաքելության ներկայությունը նպատակ ունի նպաստել կայունության և վստահության ամրապնդմանը:

«ԵՄ-ն կշարունակի իր ջանքերը՝ աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորմանը»,- հավելել է ԵՄ պատվիրակության ղեկավարը։

Նշենք, որ վերջին օրերին ադրբեջանական լրատվամիջոցները կրկին ակտիվացրել են արշավը ԵՄ դիտորդական առաքելության դեմ՝ Հայաստանի հետ սահմանին Չեխիայի քաղաքացու ձերբակալումից հետո։ Ադրբեջանական լրատվամիջոցները, մասնավորապես, պնդում էին, թե ձերբակալվածը, իբր, ԵՄ առաքելության հետ կապ ունի և լրտեսություն է իրականացնում։

Էմմա Չոբանյան