Ղազախստանի նախագահը կդիտարկի «Ամանաթ» կուսակցության ներկայացրած վարչապետի թեկնածությունը

Լուրեր

12.08.2026 | 14:29
Հալածանքների եմ ենթարկվել ՊԵԿ-ում․ Հայկ Ֆարմանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 14:22
Հորմուզի նեղուցը կբացվի այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն ընդունի Իրանի պայմանները․ Ռեզայի
12.08.2026 | 14:16
72-ամյա պատգամավորը մասնակցել է Ռուսաստանի գավաթի հանդիպման
12.08.2026 | 13:58
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.08.2026 | 13:49
Հորդառատ տեղումներ կլինեն, հնարավոր է նաև կարկուտ
12.08.2026 | 13:37
Նախագահը Մասիս Մելքոնյանին դատավոր նշանակելու հրամանագիրը չէր ստորագրել, բայց դա ձեզ հետաքրքիր չի. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 13:26
Իսլամ Մախաչևը և Իան Հարին հայացքների մենամարտ են անցկացրել Ռոքի Բալբոայի արձանի մոտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 13:17
Ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն Հայկ Ֆարմանյանն է
12.08.2026 | 13:10
Բաքվից փորձագետների գալը ՀՀ ո՛չ հերքում եմ, ո՛չ հաստատում. Եղոյանը` TRIPP-ի տարածքը ուսումնասիրելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 12:58
Խերսոնում ռուսական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, վիրավորներ կան
12.08.2026 | 12:50
«Օլիմպիակոսն» առաջարկ է արել Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի վերաբերյալ. աղբյուր
12.08.2026 | 12:41
Ալիևը հայտարարել է, թե Նախիջևանի հետ ցամաքային կապն Ադրբեջանի «վաղեմի երազանքն» է
12.08.2026 | 12:40
Երևանի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանել են երկու քաղաքացու
12.08.2026 | 12:33
Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի ափին գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ
12.08.2026 | 12:24
Եկեք, ասեք՝ մեր երազաքների կաթողիկոսը բազմազավակ հայր է, ի՞նչ սոցիալական երաշխիքներ կան․ Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կդիտարկի հանրապետության վարչապետի թեկնածությունը, որը կներկայացնի իշխող «Ամանաթ» կուսակցությունը։ Այս մասին լրագրողներին հայտնել է երկրի նախագահի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Սահմանադրության համաձայն՝ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կդիտարկի իշխող «Ամանաթ» քաղաքական կուսակցության ներկայացրած վարչապետի թեկնածությունը։ Հավանության արժանանալու դեպքում պետության ղեկավարը վարչապետի թեկնածությունը ներկայացնում է Մաժիլիսի (խորհրդարանի ստորին պալատ) քննարկմանը՝ համաձայնություն ստանալու համար։ Մաժիլիսի համաձայնության դեպքում՝ նախագահը նոր վարչապետ կնշանակի»,- ասել է Ուալին:

Հիշեցնենք, որ այսօր Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ընդունել է կառավարության հրաժարականը։ Նախարարները կկատարեն իրենց պարտականությունները մինչև նոր կառավարության հաստատումը։ Ղազախստանի վարչապետի պարտականությունները վստահված են Ռոման Սկլյարին։ Նա նախկինում զբաղեցրել է առաջին փոխվարչապետի պաշտոնը։