Մոլորակ, որի երաժշտությունը հասանելի է աշխարհին. Տիգրան Մանսուրյանի 85- ամյակը նշանավորվեց ակադեմիական համերգով

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի 85-ամյակին նվիրված համերգը հանդիսատեսի լայն շրջանակին հնարավորություն տվեց ունկնդրելու հեղինակի «Զուգահեռ երգեր», «Քավարան», «Տարվա եղանակներ» ստեղծագործությունները, որոնք բազմիցս հնչել են ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային հարթակներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգային երեկոն, որը «Կողբ» հիմնադրամը նախաձեռնել էր Մանսուրյանի անվան միջազգային կոմպոզիտորական մրցույթի շրջանակներում, տեղի ունեցավ փետրվարի 4-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Երեկոյին կոմպոզիտորի ակադեմիական գործերը կատարեցին Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Տիրամայր Հայաստանի երգչախումբն ու սիրված մենակատարներ: Համերգը ղեկավարեց դիրիժոր, Հայաստանի ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյանը:

«Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Բարսեղյանը շնորհավորեց մաեստրոյին և երկար, բեղուն գործունեություն մաղթեց:

«Երբ սկսեցինք Մանսուրյանի անվան միջազգային մրցույթը, մեզ հաճախ էին հարցնում, թե ինչու տարբեր նախաձեռնությունների շարքում նախընտրեցինք և առաջնություն տվեցինք մրցույթին, միջոցառումների շարքին: Նման հարցը վկայում է, որ մշակույթը մեր իրականությունում պատշաճ արժևորված չէ, այնինչ հենց մշակույթն ու մեր ինքնությունն են այն հենքը, որի հիման վրա պետք է շարունակենք ամրապնդել ու զարգացնել մեր պետությունն ու պետականությունը»,-ասաց Բարսեղյանը:

Նա հիշեց Կոստան Զարյանի խոսքերն այն մասին, որ հայերը երկու հսկա աշխարհների՝ մշակութային արևելքի և քաղաքակիրթ արևմուտքի միջև ինչպե՞ս են կարողանալու իրականացնել իրենց պատմական առաքելությունը:

«Կարծում ենք՝ ոչ թե պետք է հակադրել արևելքն ու արևմուտքը, մշակույթը կամ քաղաքակրթությունը, այլ ճիշտ հակառակը. մենք պետք է փորձենք համադրել դրանք, ինչն արել է Կոմիտասը, որի երաժշտությունը լսելիս դժվարանում ես ասել այն արևմտյա՞ն է, թե՞ արևելյան»,-ընդգծեց Արման Բարսեղյանն ու խոստովանեց նույն հարցն իր մոտ է ծագել, երբ ունկնդրել է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը:

Ըստ Բարսեղյանի՝ Մանսուրյանը Կոմիտասի գործի արժանի շարունակողն է, և խոսքը ոչ թե փակ և մեր մեջ պարփակված մշակույթի մասին է, այլ աշխարհին բաց և աշխարհի արժանիների հետ մրցակցող մշակույթի մասին:

Տիգրան Մանսուրյանը, որն ուշադրությամբ էր հետևում Բարսեղյանի խոսքին, բեմ բարձրացավ բուռն ծափահարությունների ներքո և ասաց՝ խորապես զգացված է ջերմ ընդունելության, իր երաժշտությանը նվիրված համերգին ներկայության համար: «Շնորհակալություն եմ հայտնում «Կողբ» հիմնադրամին, որ արեց ամեն բան, որ թե՛ երաժիշտները, թե՛ համերգասրահը աշխատեն ի նպաստ այս երեկոյի: Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում բեմում հանդես եկող երաժիշտներին, որոնց ղեկավարում է իմ շատ լավ բարեկամ, դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը»,-նշեց մաեստրոն և շնորհակալություն հայտնեց մենակատարներին՝ բարիտոն Գուրգեն Բավեյանին, որ Գերմանիայից հատուկ ժամանել էր համերգին մասնակցելու համար, երգչուհի Տաթևիկ Մովսեսյանին, որ բազմիցս կատարել է Մանսուրյանի գործերը, դաշնակահար Արթուր Ավանեսովին և դերասան Տիգրան Գաբոյանին, որ ներկայացրեց այն պոեզիան, որի հիման վրա Մանսուրյանը երաժշտություն է գրել:

Երեկոյին հանդիսատեսը մեծ հետաքրքրությամբ էր հետևում բոլոր կատարումներին, բուռն ծափահարում և հուզվում երաժշտության գեղեցկությունից, հայկականությունից: Հուզվեց նաև Տիգրան Մանսուրյանը: Համերգի ավարտին նա բեմ բարձրացավ և ամուր գրկեց Ռոբերտ Մլքեյանին՝ իր երախտագիտությունը հայտնելով հրաշալի կատարումների համար:

Կազմակերպիչներն ընդգծեցին՝ Տիգրան Մանսուրյանը մոլորակ է, որի երաժշտությունը հասանելի է աշխարհին, պահանջված և գնահատված է, երաժշտություն, որի հիմքում հայկականությունն են, երաժշտական կառուցվածքն ու հայ խոսքը:

Հոբելյանական համերգից բացի «Կողբ» հիմնադրամի ջանքերով Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում բացվել է Տիգրան Մանսուրյանի 85-ամյակին նվիրված նկարազարդումներով ցուցահանդես՝ հիմնված կոմպոզիտորի հեղինակային տեքստերի վրա: Ցուցադրությունը բաց կլինի մեկ ամիս:

Մինչ այդ էլ «Հայփոստ»-ը թողարկել և շրջանառության մեջ է դրել «Մեծանուն հայեր. Մանսուրյան միջազգային մրցույթ» թեմային նվիրված նամականիշը: