Հովիկ Աբրահամյանը «Մարտի 1-ի» գործով հարցաքննվել է. «Ժողովուրդ»

Լուրեր

14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործն ուշագրավ ընթացք է ստանում: ՀՔԾ-ում քննվող այս քրեական գործի շրջանակներում, պաշտոնական հաղորդագրության համաձայն, ԱԱԾ աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գեւորգյանի անվամբ ձեւակերպված ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահվում է մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք: Խուզարկության արդյունքում այնտեղ հայտնաբերվել է ահռելի քանակությամբ զենք եւ ռազմամթերք, այդ թվում 3 հատ ձեռքի գնդացիր, 7 հատ ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, 2 հատ ՍՎԴ տեսակի դիպուկահար հրացան, 3 հատ տարբեր տեսակի հրացաններ, 2 հատ ատրճանակ եւ տարբեր տրամաչափի մեծ քանակությամբ փամփուշտներ: Ապօրինի կերպով հրազեն եւ ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու կասկածանքով ձերբակալվել են Ամբիկ Գեւորգյանն ու Հովիկ Աբրահամյանի եղբայրը` նախկին պատգամավոր Հենրիկ Աբրահամյանը: Միաժամանակ, ըստ պաշտոնական հաղորագրության, «ԱԱԾ-ն ՀՔԾ-ի հետ համատեղ իրականացնում է անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ եւ քննչական գործողություններ ստուգելու հայտնաբերված զենքերը 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին գործադրված լինելու հանգամանքը»: Այսպիսով, մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների պատասխանատուների ցանկը գնալով ընդլայնվում է, եւ հիմա սլաքներն ուղղվում են դեպի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս առումով պահատական չէր, որ խուզարկությունը տեղի է ունեցել մարտի 1-ի գործի շրջանակներում, եւ ԱԱԾ հայտարարության մեջ նշված է, որ ստուգվելու են հայտնաբերված զենքերը մարտի 1-ին գործադրված լինելու հանգամանքը: Հազիվ թե ԱԱԾ-ն առանց լուրջ հիմքերի նման ակնարկներ աներ պաշտոնական հաղորդագրության մեջ: Եւ բացի այդ, ինչպես հիշում եք, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ակնարկել էր մարտի 1-ին չհաշվառված «մաքուր» զենք գործադրելու հավանականության մասին` ասելով, որ հայտնաբերված պարկուճները միգուցե այդ պատճառով հնարավոր չի եղել նույնականացնել:
Ըստ շրջանառվող լուրերի՝ Հովիկ Աբրահամյանն այս գործով հարցաքննվել է»:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։