Գիշերն արձակված 25 ԱԹՍ-ներից Ուկրաինան կարողացել է խոցել միայն 11-ը

Լուրեր

07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
Բոլորը

Ուկրաինայի գլխավոր շտաբն իր ամենօրյա տեղեկագրում հայտնել է, որ ռուսական բանակն Ուկրաինայում թիրախների ուղղությամբ արձակել է 25 կամիկաձե ԱԹՍ, որից ոչնչացվել է միայն 11-ը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Շահեդները» գրոհել են 3 տարբեր վայրեր։ Հետևանքների մասին դեռևս քիչ բան է հայտնի։ Կրիվոյ Ռոգից հայտնել են, որոշ շրջաններում  ջրամատակարարման ու էլեկտրաէներգիայի խափանումներ են, Կիրովոգրադի մարզի ղեկավարն էլ հայտնել է, որ գրոհը հետ է մղվել, նախնական տվյալներով տուժածներ չկան։

Հիշեցնենք, որ մի շարք միջազգային հեղինակավոր պարբերականներ, այդ թվում նաև Bloomberg-ը, հայտնել էր, որ Կիևը չունի բավականաչափ հրետանային արկեր և հակաօդային պաշտպանության հրթիռներ՝ իր քաղաքները ռուսական հարձակումներից պաշտպանելու համար։

Ուկրաինացի պաշտոնյաները թեև ասում են, որ ռուսական բանակի դեմ պայքարը կշարունակվի, սակայն ճակատից ստացված հաղորդագրությունները ցույց են տալիս, որ իրավիճակը գնալով ավելի ու ավելի ծանր է դառնում, և ուկրաինական զորքերը դժվարանում են զսպել ռուսական ստորաբաժանումները:
Կիևի և ուկրաինական այլ քաղաքների վրա ռուսական վերջին հրթիռային հարձակումների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել, քանի որ ուկրաինական հակաօդային պաշտպանությունը, որը մեծապես հենվում է իր դաշնակիցների մատակարարումների վրա, չի կարողանում ոչնչացնել այնքան հրթիռ, որքան նախկինում, գրում է գործակալությունը։