Փոխնախարար, Աժ նախագահի եղբոր կին, հայտնի գործարար․ ինչով են հայտնի երեկ ձերբակալվածները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.06.2026 | 18:47
«Մարտի 1»-ի գործով մեղադրանք՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանին և ևս 4 նախկին աշխատակցի
05.06.2026 | 18:41
Իրանը հայտարարել է Օմանի ծոցում ամերիկյան ռազմանավերի վրա «նախազգուշական» հրթիռներ և ԱԹՍ-ներ արձակելու մասին
05.06.2026 | 18:30
ՌԴ-ի սանկցիաներին պետք է դիմանալ և դիմակայել․ ՀՀ ինքնիշխանությունը սակարկելի չէ․ Գարեգին Չուգասզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 18:18
Վարժական հավաքները մեկնարկելու են ընտրություններից 2 օր անց․ հավաքների ամսաթվերը Կառավարությունը հրապարակել է հունվարին
05.06.2026 | 18:09
Լուիս դե լա Ֆուենտե․ «Հաճելիորեն զարմացած էի Իրաքի հավաքականի խաղով»
05.06.2026 | 18:00
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի և Վրաստանի քաղաքացիներին
05.06.2026 | 17:51
Նոր ձերբակալություններ ու կալանավորումներ՝ ընտրությունների նախաշեմին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 17:42
«Հանրապետություն»-ը դիմեց ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 17:41
2006-ից ՌԴ-ում եմ ապրում, եկել եմ ընտրություններին մասնակցեմ, հետ գնամ. Քոչարյանի աջակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 17:30
Խաբեության զոհ եմ, անչափահաս երեխայիս հետ մնացել եմ դրսում. քաղաքացի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 17:30
Ռուսաստանն անմեղսունակ արտաքին քաղաքականություն ունի, Հայաստանը պետք է պատրաստվի վատագույնին․ Գարրի Կասպարով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 17:23
ՀԿԿ-ն Արման Սահակյանին վերագրվող գաղտնալսում է հրապարակել․ «Մեկի ջեբը 20 հազար կդնես, մեկին 10»
05.06.2026 | 17:22
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը քաղաքական ուժերին կոչ է անում հանձնառու լինել ժողովրդավարությանն ու եվրաինտեգրմանը
05.06.2026 | 17:12
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների են փոխանակել՝ 185-ը 185-ի դիմաց
05.06.2026 | 17:09
Հայկ Մամիջանյանը ԱՊՀ ՄԽՎ դիտորդներին ներկայացրել է իր մտահոգությունները նախընտրական իրավիճակի վերաբերյալ
Բոլորը

15 վայրերում խուզարկություններ, 7 ձերբակալված․ երեկ Քննչական կոմիտեն հայտնեց Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ չարաշահումների մասին։ Պաշտոնական հաղորդագրությունում անուններ չէին հրապարակվում, սակայն մինչ այդ հայտնի էր դարձել, որ ձերբակալվածներից մեկը հունվարի 30-ին աշխատանքից ազատված Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանն է։ Այսօր արդեն պարզ դարձավ, որ ձերբակալվածներից մի քանիսը ոչ պակաս հնչեղ անուններ են՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, «Սիներջի» ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանը։

Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանն այսօր Հակակոռուպցիոն դատարանի բակում հրաժարվեց Factor TV-ին որևէ մեկնաբանություն տալ։ Ուշագրավ է, որ ԱԺ նախագահի եղբորն աշխատանքային ժամին դատարանի բակում ուղեկցում էին ԱԺ նախագահի խորհրդական Հովհաննես Նալբանդյանը և Ալեն Սիմոնյանի հետ ամենուր շրջող Համլետ Գևորգյանը։

Նշենք, որ Ալենի Սիմոնյանի եղբայրը հեղափոխությունից հետո ևս ներգրավված էր պետական գնումներում։ Նրա տնօրինած «ԵՎՐՈԱՍՖԱԼՏ» ընկերությունը ՔՊ-ի իշխանության գալուց հետո հարյուր միլիոնավոր դրամներ էր ստանում պետական բյուջեից ասֆալտապատման աշխատանքների համար։

Հակակոռուպցիոն դատարանը քիչ ավելի ուշ որոշում կայացրեց բավարարել «Սիներջի» ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը։ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը «Սիներջի» ընկերությունում բիզնեսի զարգացման տնօրեն է եղել։ Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ մոտ մեկուկես տարի առաջ ընկերությունը մասնակցել է Էկոնոմիկայի նախարարության հայտարարված մրցույթներից մեկին։

«Սիներջին» մասնագիտացած է համակարգչային համակարգերի և ծրագրային ապահովման ոլորտում: Գլխավոր մասնաճյուղը գտնվում է ԱՄՆ-ում, գրասենյակներ են գործում Երևանում և Հայաստանի մարզերում։

Քննչական կոմիտեն երեկ հայտնեց, որ Անի Իսպիրյանը և մյուսները երկու տարբեր քրեական վարույթների շրջանակում են ձերբակալվել։ Դրանցից մեկով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները։ Մյուս վարույթով խոսքը 238 մլն դրամի հափշտակության մասին է։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նախ համոզում էր, որ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ չկա հափշտակություն բառը, հետո նաև պնդեց, թե քննությունից պարզ կդառնա՝ «Գնումների մասին» և դրանց փոխկապակցված օրենքների հետ կապված խախտում չկա։ Քերոբյանը նաև նշեց, որ հարուցված քրեական գործի շրջանակում ինքը չի հարցաքննվել։

Ուշագրավ է, որ ձերբակալված նախկին փոխնախարար Անի Իսպիրյանը Հայաստան էր հրավիրվել 2020 թվականին՝ ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրով: Նախքան փոխնախարար նշանակվելը՝ 2020-2021 թթ․ Իսպիրյանը եղել է «իԳործ» ծրագրի փորձագետ: Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում այսօր արդեն Իսպիրյանի կենսագրությունը հեռացված էր։

News.am-ի տեղեկություններով՝ մինչ Հայաստան գալը Իսպիրյանը բնակվել է Մոսկվայում և որպես փորձագետ աշխատել ՌԴ նախագահին առընթեր ազգային տնտեսության և պետական կառավարման ռուսական ակադեմիայի արտաքին կապերի և արարողակարգի վարչությունում։ Նախկին փոխնախարարը 2022 թվականին որպես անշարժ գույք հայտարարագրել է միանձնյա սեփականության իրավունքով 1 բնակարան Ռուսաստանում և համատեղ սեփականության իրավունքով 1 բնակարան Երևանի Նոր Նորք շրջանում: Որպես տարեկան եկամուտ՝ հայտարարագրել է 14 մլն 901 հազար դրամ աշխատավարձ Էկոնոմիկայի նախարարությունից, 34 հազար դրամ աշխատավարձ հայ-ռուսական համալսարանից։ Անի Իսպիրյանը 3 մլն դրամի և 102 հազար ռուբլու ավանդ ունի բանկում։ 2022 թվականի վերջին նրա բանկային հաշիվներում եղել է 2 մլն դրամ և 6500 ռուբլի, կանխիկ միջոցները կազմել են 10,000 դրամ:

Հակակոռուպցիոն դատարանն օրվա ավարտին որոշում կայացրեց երկու ամսով կալանավորել նաև Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը՝ Անի Գևորգյանին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան