Գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը Իրանում անցկացվող միջազգային մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
Իրանի Քերմանշահ քաղաքում ավարտվել է «2nd Taq-e Bostan Cup» շախմատի միջազգային մրցաշարը:
Շախմատի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ մրցաշարի A խմբում գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը, 9 հնարավորից վաստակելով 6.5 միավոր, զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։
Վլադիմիր Շահինյանը վաստակել է 6 միավոր և զբաղեցրել 7-րդ հորիզոնականը։
Մրցաշարի Բ խմբում Ռադիկ Աբրահամյան,ը 9 հնարավորից վաստակելով 7.5 միավոր, զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը: