Լրացել է Ադրբեջանի կողմից Արցախի վերաբերյալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանին հաշվետություն ներկայացնելու ժամկետը

Լուրեր

12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
Բոլորը

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը 2023 թվականի նոյեմբերի 17-ին հրապարակել էր Ադրբեջանի դեմ Հայաստանի դիմումի մասով իր որոշումն Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին։ Նշենք, որ սեպտեմբերի 19-ին Արցախի նկատմամբ ռազմական ագրեսիայի ու էթնիկ զտումից հետո՝ սեպտեմբերի 28-ին Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտման հարցով Ադրբեջանի դեմ հայց էր ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան։

Հայաստանը դիմել էր Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով, որ Բաքուն հրաժարվի «ցանկացած գործողությունից, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղված է մնացած էթնիկ հայերին Լեռնային Ղարաբաղից տեղահանելուն», նաև մի շարք այլ պահանջներ ներկայացրել։

«Դատարանը եզրակացնում է, որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել նոյեմբերի 19-ից հետո տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Լեռնային Ղարաբաղից մեկնած անձանց անարգել և անվտանգ վերադարձի իրացումը: Երկրորդ՝ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղում մնացած և մինչ օրս այնտեղ գտնվող անձինք պետք է հնարավորություն ունենան ցանկության դեպքում մեկնել այնտեղից։ Երրորդ՝ ապահովել անձանց անարգել և անվտանգ մուտքը կամ ելքը Լեռնային Ղարաբաղ»,- ասել էր դատարանի նախագահ Ջոան Դոնահյուն։

Դատարանը համարել էր, որ առկա է անշրջելի վնաս պատճառելու ռիսկ Կոնվենցիայով նախատեսված իրավունքների խախտման վերաբերյալ, այդ ռիսկը հրատապ է նախքան դատարանի՝ սույն գործով վերջնական որոշումը կայացնելը, և «Ադրբեջանը պարտավոր է ապահովել ցանկացողների վերադարձը, ինչպես նաև նրանց ապահով ապրելու հնարավորությունը իրենց բնավայրում առանց սպառնալիքների»:

Միջազգային դատարանը նաև պարտավորեցրել էր Ադրբեջանին պահպանել, չոչնչացնել ԼՂ բնակիչների սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը, որոնք Բաքուն պետք է ամրագրի իր օրենսդրության մեջ։

Որոշումն Ադրբեջանին պարտավորեցրել էր 8 շաբաթվա ընթացքում դատարանին հաշվետվություն ներկայացնել նշված ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ: Հաշվետվություն ներկայացնելու 8-շաբաթյա ժամկետն արդեն լրացել է։

Ի դեպ, հաշվետվությունն ուղարկվելու է նաև Հայաստանին, որը կկարողանա այդ մասով իր մեկնաբանությունները ներկայացնել։

Էմմա Չոբանյան