ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարց այսօր օրակարգում չկա․ ՌԴ ԱԳՆ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարց այսօր օրակարգում չկա։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության ՀԱՊԿ հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Վիկտոր Վասիլևը։

Նա նշել է, թե ՀԱՊԿ-ի ուշադրությունն այսօր կենտրոնացած է 2023 թվականի նոյեմբերին կայացած Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացման ուղղությամբ, որի աշխատանքներին մասնակցում են դաշինքի բոլոր երկրները։

«ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի վերոհիշյալ նստաշրջանում ընդունված փաստաթղթերը, որին հայկական կողմը չի մասնակցել, այժմ Երևանի դիտարկման փուլում են։ Այս փաստաթղթերից որոշների ետ կապված կա հայկական կողմի համաձայնությունը, որից կարելի է ենթադրել, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարց օրակարգում չկա»,- նշել է Վասիլևը։

Պատասխանելով ՀԱՊԿ-ի միջոցառումներին Հայաստանի չմասնակցելու մասին հարցին՝ ռուս պաշտոնյան ասել է, որ  դա ՀՀ ղեկավարության ընտրությունն է, որը, ըստ նրա, «կատարվել է ճնշման ներքո»։

«Այս իրավիճակը շատ առումներով և՛ արևմտյան երկրների ճնշման, և՛ Հայաստանի ղեկավարության ու բնակիչների հասկանալի էմոցիաների արդյունք է»,- ասել է Վասիլևը՝ ասելով, թե «բանականության ձայնը վաղ թե ուշ կհաղթի զգացմունքներին»։

Էմմա Չոբանյան