ՊԵԿ-ը ֆիզիկական անձանց հորդորում է վարչական տուգանքներից զերծ մնալու համար լինել ուշադիր

Լուրեր

24.05.2026 | 01:30
«SOAD-ը Երևանու՞մ». Սերժ Թանկյանը հայտարարել է՝ հուլիսին համերգ չի լինի
23.05.2026 | 23:15
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը վստահ հաղթանակով դարձավ Եվրոպայի Մ-15 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 23:03
Անդրանիկ Թևանյանը կալանավորվեց
23.05.2026 | 22:45
«Արարատ-Արմենիան»` Հայաստանի չեմպիոն
23.05.2026 | 22:35
Ո՞վ է ստում. Պապոյան-Քոչարյան հեռակա բանավեճ
23.05.2026 | 21:54
System of a Down-ը հուլիսին համերգ կտա Երևանում․ Փաշինյան
23.05.2026 | 20:32
Մենք ամենափորձառու ուժն ենք, իշխանությունը մեր դեմ դնելու բան չունի. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 20:27
Շաբաթ է, ովքեր ուզում քայլում են. Ավինյանը` պոլիկլինիկայի աշխատողների քարոզարշավին մասնակցելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:58
Ինչի ինքը չի նստացրե՞լ Ռոբերտ Քոչարյանին. Լևոն Քոչարյանը` Փաշինյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:43
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 19:33
Մարտունի-Գետափ ճանապարհին մոլորված քաղաքացուն փրկարարները հայտնաբերել են, մեքենան՝ դուրս բերել ցեխակույտից
23.05.2026 | 19:24
Հակառակ կարծիք արտահայտելու համար ոչ ոք չի կալանավորվում, այդ թվում՝ Դուք. Ռուբինյանը՝ Արթուր Օսիպյանի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 18:52
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 18:38
Բասկետբոլի Հայաստանի Մ-18 հավաքականի խաղացող Ռաֆայել Մասումյանը կարիերան կշարունակի NCAA Division I-ում
23.05.2026 | 18:21
Ըստ գտնվելու վայրի դիմումները կընդունվեն մինչև ժամը 19։00-ն. ՄՔԾ
Բոլորը

Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները և տրանսպորտային միջոցները պետք է գտնվեն ներմուծողի օգտագործման, տիրապետման և (կամ) տնօրինման ներքո մինչև դրանց` օրենքով սահմանված կարգով համապատասխան մաքսային ընթացակարգով մաքսային ձևակերպումը, քանի որ մաքսային հսկողության ներքո գտնվող  ապրանքները և տրանսպորտային միջոցներն, առանց մաքսային մարմնի թույլտվության՝ մասնակի կամ ամբողջությամբ հանձնելը, օտարելը, ոչնչացնելը կամ կորցնելը առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի 50%-ի չափով:

Օրինակ,  եթե անձը (հայտարարատուն) տարանցման հայտարարագրով ՀՀ է ներմուծում  ավտոմեքենա, սակայն,  մինչ մաքսազերծում կատարելը, այն հանձնում  է  իր  ընկերոջը կամ այլ անձի, ապա տվյալ դեպքում հայտարարատուն ենթակա է վարչական պատասխանատվության ՀՀ մաքսային օրենսգրքի 198-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման համար` տուգանվելով ավտոմեքենայի` հայտարարագրված մաքսային արժեքի 50%-ի չափով:

 

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին