Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.5 տոկոսային կետով․ ՀՀ ԿԲ
Տնտեսություն
30.01.2024 | 12:04ՀՀ ԿԲ-ի փոխքնցմամբ՝ հունվարի 30-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝
իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 8.75%,
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 10.25%,
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 7.25%: