Թուրքիայի ԱԳ փոխնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը տարածաշրջանային հարցեր են քննարկել
Քաղաքականություն
30.01.2024 | 11:42Թուրքիա-ԱՄՆ Ռազմավարական մեխանիզմի շրջանակում Անկարայում տեղի է ունեցել հերթական հանդիպումը։ Թուրքիայի ԱԳ փոխնախարար Բուրակ Աքչապարը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդի հետ։
«Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի համապարփակ փոխանակում երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև՝ տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ X-ի էջում գրառման մեջ։
Հավելենք, որ ավելի վաղ Նուլանդը հանդիպել էր Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանին։