ՀՀ բանկերը կես միլիարդ դոլարից ավելի շահույթ են ստացել 2023-ին․ ինչքա՞ն հարկեր են վճարել

Լուրեր

06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
06.08.2026 | 13:48
ՔՊ-ն Վարդևանյանի ընտրության հարցով փակ նիստ է անցկացնում
06.08.2026 | 13:46
Իրանի նախագահը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելը «շատ դժվար է»
06.08.2026 | 13:38
Արամ Վարդևանյանը Էդգար Ղազարյանի փոխարեն ներողություն խնդրելու պատրաստակամություն հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:30
Խաղացողը փողոցում կանգնեցրել է ինձ, ասել՝ «մի բան արեք, փրկեք ինձ էս պրոբլեմից»․ Փաշինյան.
06.08.2026 | 13:23
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
06.08.2026 | 13:14
Դատող կողմի համար տապալված դատավարություն է․ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բաքվի բանտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:11
Մեսիի դուբլը հաղթանակ է բերել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:07
Մարիա Կարապետյանը Գառնիկ Դավթյանի և ադրբեջանցիների համատեղ լուսանկարները կհրապարակի՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի գրեթե բոլոր բանկերը խոշոր հարկատուներ են և 2023 թ-ի արդյունքներով զգալի առաջընթաց են գրանցել։ ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկում տեղ չի գտել միայն «Արցախբանկ» ՓԲԸ-ն, որը վերջին անգամ ցանկում ներառված է եղել է 2021 թ-ին։

Ըստ ՊԵԿ-ի՝ 2023-ին ՀՀ-ում գործող 17 բանկերը բյուջե են վճարել 131․2 մրդ դրամ հարկ, ինչը 2․1 անգամ ավելի է, քան նախորդ տարի։ Նկատենք, որ 2022 թ-ին 16 բանկ է եղել 1000 խոշոր հարկատուների ցանկում․ «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ն բանկային գործունեության լիցենզիա ստացել է 2022 թ-ի նոյեմբերին։

2 բանկեր՝ «Ամերիաբանկը» և «Արդշինբանկը» խոշոր հարկատուների ցանկի առաջին տասնյակում են՝ համապատախանորեն 7-րդ և 8-րդ հորիզանականներում, մինչդեռ 2022 թ-ին դրանք 3-րդ տասնյակում էին՝ 24-րդ և 29-րդ հորիզոնականներում։

Խոշոր հարկատու է նաև ՀՀ կենտրոնական բանկը, որը 2023 թ-ին վճարել է 2․1 մլրդ դրամ հարկ՝ 2022-ի համեմատ 18․3 %-ով ավելի։
Ընդհանուր առմամբ՝ բանկային համակարգն անցած տարի ստացել է շուրջ 230 մլրդ դրամի (մոտ 567 մլն դոլար) շահույթ՝ 2022 թ-ի համեմատ 9.2 %-ով պակաս։

Բանկային համակարգի շահույթի կտրուկ մեծացումը, ինչպես բազմիցս նշվել է, 2022 թ-ի փետրվարին սկսված ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված միգրանտների շնորհիվ է եղել։ Իսկ ահա 2023-ին շահույթի 9.2 % նվազումը գրանցվել է հիմնականում չորրորդ եռամսյակում։ Սա, թերևս, պայմանավորված է սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած դեպքերով։ Կենտրոնական բանկից Factor.am-ին հայտնեցին, որ 2023-ի վերջին եռամսյակում փակվել են Արցախում գործունեություն իրականացնող թվով 7 բանկերի 17 մասնաճյուղեր։

ՀՀ կառավարությունը, հիշեցնենք, մարելու է Արցախի տարածքում վերցված և չմարված բանկային վարկերի միայն 70 %-ը։ Մնացած մասը՝ 30 %-ը, բանկերն իրենք են համաձայնել դուրս գրել։ Արցախցիների վարկերի ընդհանուր ծավալը գնահատվել է շուրջ 315 մլրդ դրամ, այսինքն՝ բանկերը պետք է դուրս գրեն մոտ 94․5 մլրդ դրամ։

Գայանե Խաչատրյան